Անտառում ծնվել է տոնածառ (մուլտֆիլմ)
«Անտառում ծնվել է տոնածառ», սովետական ամանորյա մուլտֆիլմ[1], 1972 թվական, ռեժիսոր Բորիս Բուտակով։ Նկարահանվել է «Էկրան» ստեղծագործական միությունում։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Բորիս Բուտակով |
Սցենարիստ | Բորիս Բուտակով |
Հնչյունավորում | Անատոլի Կուբացկի |
Բեմադրող նկարիչ | Նատալյա Բոգոմոլովա |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Էկրան |
Տևողություն | 388 վայրկյան |
Թվական | 1972 |
Ցուցադրվել է Կենտրոնական հեռուստատեսությամբ։ Մուլտֆիլմը եթեր է դուրս եկել նաև մանկական հեռուստահաղորդումների ժամանակ, օրինակ` «Բարի գիշեր, երեխաներ»։
Սյուժե խմբագրել
Կեսգիշերին նկարիչների սենյակում կենդանանում են նկարների հերոսները։ Նկարված մարդուկը կենդանանում է և գնում անտառ` տոնածառ բերելու։ Նկարված կենդանիները հավաքվում են տղայի շուրջ, և նա ցույց է տալիս իր ֆիլմը տոնածառի մասին։ Գործողությունները կատարվում են «Անտառում ծնվել է տոնածառ» երգի ներքո, որը նրանք կատարում են բոլորով։
Ստեղծողներ խմբագրել
- Սցենարի հեղինակ և ռեժիսոր` Բորիս Բուտակով
- Բեմադրող նկարիչ` Նատալյա Բոգոմոլովա
- Օպերատոր` Ա. Ֆրանգո
- Կոմպոզիտոր` Վ. Սվեշնիկով
- Հնչյունային օպերատոր` Ա. Կուցիյ
- Մոնտաժը` Նինա Բուտակովա
- Նկարիչներ` Ի. Բերեզին, Վ. Պուխովա, Գ. Չերնիկովա, Նինա Պոմորցևա
- Խմբագիր` Վալերիա Կոնովալովա
- Ռեժիսորի ասիստենտ` Վ. Պիխովա
- Նկարի տնօրեն` Մ. Չիչելնիցկիյ
VHS և DVD թողարկումներ խմբագրել
Քննադատի կարծիք խմբագրել
Այն ժամանակ, 1960-ականների վերջերին, սովետական մամուլում հայտնվեցին մեծ քանակությամբ հոդվածներ որսագողության դեմ և հանուն վայրի բնության պահպանության։ Բնության պահպանության թեմատիկան այն ժամանակ նորություն էր, և Բուտակովը «հիվանդացավ» դրանով` սցենարի անվանումն է «Վերջին նապաստակը»։ Այս տարիներին ան մի անգամ չէ, որ անդրադարձել է բնության պահպանության թեմատիկային. այնպիսի պատկերներում, ինչպիսիք են` «Անտառում ծնվել է տոնածառ», «Անտառային ճանապարհների հովազը»։ - Գեորգի Բորոդին «Բուսյան»[2]
|
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Георгий Бородин. «Новогодняя анимация». Аниматор.ру.
- ↑ Георгий Бородин. «Буся» Аниматограф
Արտաքին հղումներ խմբագրել
- «В лесу родилась ёлочка» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Посмотреть мультфильм
- Творческое объединение «ЭКРАН» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- Посмотреть мультфильм Արխիվացված 2018-10-30 Wayback Machine на MULTDOM.COM