Անտառի արքա (քանդակ, Դիլիջան)

քանդակ Դիլիջանում` Աղասի Խանջյանի տան տարածքում

«Անտառի արքա», քանդակ Դիլիջանում՝ Աղասի Խանջյանի ամառանոցի տարածքում։

Անտառի արքա (քանդակ, Դիլիջան)
Տեսակհուշարձան և ուշագրավ ծառ
ՔանդակագործԱրա Սարգսյան
Երկիր Հայաստան
ԲնակավայրԴիլիջան
Ներկա վիճակկանգուն
 King of Forest, Dilijan Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1966 թվականին Արա Սարգսյանն ընտանիքով հանգստանում էր Դիլիջան քաղաքի անտառապատ լեռան լանջին՝ Աղասի Խանջյանի կառուցած կառավարական ամառանոցում։ Տարածքում շրջելիս քանդակագործը ճյուղերը տարածած մի հսկա ծառ է նկատել և նրա մոտ միտք է հղացել ծառին շունչ տալ։ 1923 թվականին Արա Սարգսյանն արդեն ստեղծել էր «Այծեմարդ» փայտե դիմաքանդակը (որն ըստ հին հունական դիցաբանության համարվում է անտառի աստվածային կերպար)։ 1967 թվականին Արա Սարգսյանն այն ձևափոխում է, նոր տեսք տալիս և անվանում «Անտառի արքա»[1]։

Նկարագրություն խմբագրել

Արքայի թագով գլուխը կերտված է թևերը լայն բացած սոճու վրա[2]։

Վանդալիզմ խմբագրել

2013 թվականին «Անտառի արքան» գլխատվել է[3]։ Դիլիջանի Օրհուս կենտրոնը վերականգնել է քանդակը[4]։

Հեղինակ խմբագրել

Քանդակագործ՝ Արա Սարգսյան

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նվիրվում է Արա Սարգսյանի ծննդյան 115-ամյակին (1902-1969) (2017)։ Արա Սարգսյան։ Երևան։ «ՎարդՀրատ» ՍՊԸ։ ISBN 978-9939-833-24-8
  2. «Դիլիջան քաղաքի հուշարձանները». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
  3. «Գլխատվել է Դիլիջանի «Անտառի արքա»-ն (լուսանկար)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
  4. «Անտառի արքա»-ն վերականգնվել է