Անտառային քնամոլ
Անտառային քնամոլ (լատին․՝ Dryomys nitedula), քնամոլների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Հայաստանում տարածված է 600-1950 մ բարձրություններում՝ հյուսիս և հարավ-արևելք, Վայքի անտառներում, Խոսրովի արգելոցում, հանդիպում է նաև Սևանի ավազանում, երբեմն՝ Արարատյան դաշտի այգիներում։
Անտառային քնամոլ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Dryomys nitedula | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
|
Արտաքին կառուցվածք խմբագրել
Մարմնի երկարությունը մինչև 110 մմ է, պոչինը՝ 113 մմ։ Գլուխն ու մեջքը դեղնաօքրայամոխրագույն են, պոչը՝ խավոտ հարդամոխրագույն։ Քթից դեպի ականջները և գլխի կողքերով անցնում են սև կամ վառ գորշաօքրայագույն շերտեր։ Հետևի վերջավորությունները զգալիորեն երկար են առջևիններից։ Բնակվում է փչակներում կամ բարակ ճյուղերից, խոտից ու տերևներից կառուցած կլորավուն բներում։ Բնադրում է ծառաբների կամ հաստ ճուղերի վրա, երբեմն՝ թփուտներում։ Գործունյա է մթնշաղին և գիշերը։
Սննդառություն խմբագրել
Սնվում է ընկույզներով, մրգերով, սերմերով, հատապտուղներով, տերևներով, երբեմն՝ միջատներով, թռչունների ձվերով ու ձագերով։ Ձմեռային քուն է մտնում սեպտեմբեր-ապրիլին։
Բազմացում և զարգացում խմբագրել
Բազմանում է տարին 1-2 անգամ, ունենում մինչև 9 ձագ։ Երբեմն վնասում է այգեգործությանը։
Նշանակություն խմբագրել
Համաճարակային հիվանդությունների (տզային ուղեղաբորբ և լեպտոսպիրոզ) բնական փոխանցող է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառային քնամոլ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառային քնամոլ» հոդվածին։ |