Անտառային տնկարկ (անտառտնկարկ), անտառային ծառատեսակների տնկիներով ստեղծված արհեստական անտառ կամ անտառաշերտ, որն ունի անտառվերականգնողական, դաշտապաշտպան, հողապաշտպան և այլ նշանակություններ։ Անտառային տնկարկի ստեղծումը անտառտնտեսության հիմնական խնդիրներից է։ Անտառային տնկարկները լինում են համատարած (բացակայում է բնական վերականգնումը) և մասնակի (բնական վերականգնումը բավարար չէ կամ կատարվում է ոչ հիմնական ծառատեսակներով)։ Անտառային տնկարկում գլխավոր ծառատեսակի ընտրությունը պայմանավորված է անտառաճեցման պայմաններով (հիմնականում հողի արտադրողականությամբ), տեսակի կենսաէկոլոգիական առանձնահատկություններով և ստեղծվող տնկարկի նպատակով։

Անտառային տնկարկ

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։