Անվերջ Ծովը (անգլ.՝ The Infinite Sea) Ռիկ Յանսիի եռագրության երկրորդ մասն է։ Այն լույս է տեսել 2014 թվականի սեպտեմբերի 16-ին։

Անվերջ Ծով
The Infinite Sea
ՀեղինակՌիկ Յանսի
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրԳիտաֆանտաստիկ
պատանեկական
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվՍեպտեմբերի 16 2014
Էջեր320
ՇարքThe 5th Wave?
ՆախորդՀինգերորդ ալիքը
ՀաջորդՎերջին աստղը
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀրատարակիչPenguin Group
Հրատարակման տարեթիվսեպտեմբերի 16, 2014
Թվային տարբերակ5novels.com/fiction/u4719.html
Կայքthe5thwaveiscoming.com(անգլ.)

Սյուժե խմբագրել

Այլմոլորակայիններին պետք է նոր տուն։ Երկիր մոլորակը շատ է համապատասխանում, բայց ինչպե՞ս վերացնել մարդկանց։

Էլեկտրականության անջատումը, ջրհեղեղը, վարակը, խլարարերը։ Ինչի՞ համար էին այս դժվար ժամանակաշրջանները, մի՞ թե չէր կարելի հարցը լուծել մեկ երկնաքարի հարվածով։

Քեսսին և իր ընկերները դիմադրել են բոլոր մահացու «ալիքներին»։ Նրանք շատ բան են կորցրել, սակայն շատ բան են հասկացել։ Նույնիսկ համարյա գուշակել են հակառակորդի խաղաոճը՝ որպեսզի սպանեն բազմամիլիոնավոր մարդկությանը, նախ պետք է նրանց միջից վերացնել մարդկային հոգին։

Եռագրության այս մասում, կարծես գլխավոր հերոսները երկուսն են՝ Քեսսին և Ռինգերը։ Գիրքը լիովին առաջին մասի շարունակությունն է, որտեղ նկարագրվում է, թե ինչ է լինում վերջին դեպքերից անմիջապես հետո։

Հերոսներ խմբագրել

Երկրորդ գրքում, մեզ են միանում ևս երկու հերաներ։

  • Գրեյս - Կիսամարդ-կիսաայլմոլորակային, ինչպես Էվան Ուոքերը։ Նրանք հին ծանոթներ են, սակայն Գրեյսը իմանալով, որ Էվանն է խանգարել Գեներալ Վոշին սպանելու Քեսսիին և իր ընկերներին, իմանում է նրանց տեղը և գալիս առաջադրանքը ավարտին հասցնելու։ Հեղինակը նրան նկարագրում է, որպես շատ գեղեցիկ, բարձրահասակ, շեկ մազերով, կապույտ աչքերով և բաց մաշկով։ Ունի սկանդինավյան աղջկա տեսք։
  • Ածելի - Նա լինում է Ռինգերի խնամակալը՝ այլմոլորակայինների նավում։ Նրանց միջև սիրային կապ է ստեղծվում։