Անսուր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անսուր (այլ կիրառումներ)
Անսուր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Աղջադաղի գավառակում։ Գտնվում է Եփրատ գետից աջ, բլրապատ սարահարթի վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Անսուր | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Աղջադաղի գավառակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 600 մարդ (1909) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | անսուրցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Անվան ստուգաբանություն խմբագրել
Բնակավայրն Անսուր է կոչվել նրա համար, որն նրա բնակիչներն իբր ոչ մի օր առանց սրի ու ինքնապաշտպանական պայքարի չեն անցկացրել։
Աշխարհագրություն խմբագրել
Գյուղի միջով հոսում է Անսուր փոքրիկ գետակը։
Պատմություն խմբագրել
Բնակիչների մի մասը զոհվեց Մեծ եղեռնի տարիներին։
Բնակչություն խմբագրել
Տնտեսություն խմբագրել
Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Անսուրն ուներ 2 հին եկեղեցիներ և 1872 թվականին կառուցված նոր եկեղեցի, որը գործում էր մինչև 1915 թվականը։
Կրթություն խմբագրել
Գյուղում՝ եկեղեցուն կից, գործում էր նախակրթական վարժարան[1]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 283
Աղբյուրներ խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 435)։ |