Անուշավան Ալեքսանյան
Անուշավան Սոսիկի Ալեքսանյան (հոկտեմբերի 20, 1969[1], Առինջ, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 24, 2020[1], Մարտունի, Մարտունու շրջան, Արցախ), հայ ազտամարտիկ, «Հատուկ գունդ» զորամիավորման անդամ, «Պատերազմի վերտերանների միություն» ՀԿ-ի վարչության անդամ, Արցախյան ազատամարտի և 44-օրյա պատերազմի մասնակից[2]։
Անուշավան Ալեքսանյան | |
---|---|
հոկտեմբերի 20, 1969[1] - հոկտեմբերի 24, 2020[1] (51 տարեկան) | |
Ծննդավայր | Առինջ, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Մարտունի, Մարտունու շրջան, Արցախ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ծառայության տարիներ | 1992 - 1996 |
Պաշտոն | հետախուզության պետ |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1969 թվականի հոկտեմբերի 20-ին Աբովյանի շրջանի Առինջ գյուղում[2]։
Մարտական ուղի խմբագրել
1992 թվականի փետրվարի 11-ից անդամագրվել է Հատուկ գունդ զորամիավորմանը, մասնակցել Արցախյան ազատամարտին։ 1992 թվականի ապրիլի 19-ից մինչև հուլիսի 4-ը մասնակցել է Շահումյանի շրջանի մարտական գործողություններին։ 1992 թվականի օգոստոսի 4-ից մինչև օգոստոսի 10-ը մասնակցել է Արծվաշենի մարտական գործողություններին, ապա օգոստոսի 15-ից մինչև հոկտեմբերի 6-ը, 1993 թվականի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 17-ը և հոկտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 23-ը մասնակցել Լաչինի շրջանի մարտական գործողություններին։ 1994 թվականի հունվարի 12-ից մինչև հունվարի 27-ը և մարտի 16-ից մինչև մայիսի 13-ը մասնակցել է Վարդենիսի շրջանի մարտական գործողություններին[3]։ Հրադադարից հետո, մինչև 1996 թվականը եղել է պայմանագրային զինծառայող, հետախուզության պետ[2]։
2020 թվականի սեպտեմբերի 29-ից որպես սպա մասնակցել է 44-օրյա պատերազմին, հոկտեմբերի 1-ից կռվել է Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանում։ Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 24-ին, անօդաչու թռչող սարքի հարվածից[2]։ Զոհվելու մասին պաշտոնապես հայտարարվել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողմից՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ին[4]
Պարգևներ խմբագրել
- Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով 2022 թվականի հունվարի 27-ին պարգևատրվել է՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[5]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Ձեզ բացակա չենք դնի․ Անուշավան Սոսի Ալեքսանյան
- ↑ «ՊՎՄ» վարչության անդամ՝ Անուշավան Սոսի Ալեքսանյան
- ↑ ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ