Անն Քրիստին Օրյոնես
Անն Քրիստին Օրյոնես (նորվ.՝ Ann Kristin "Anka" Aarønes, հունվարի 19, 1973[2][3], Օլեսուն, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, հարձակվող։ 1996 թվականի Ատլանտայի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Աշխարհի և Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Քաղաքացիությունը | Նորվեգիա | ||
---|---|---|---|
Մականուն | Anka[1] | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 19, 1973[2][3] (51 տարեկան) | ||
Ծննդավայր | Օլեսուն, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա | ||
Հասակ | 182 սանտիմետր | ||
Քաշ | 64 կիլոգրամ[1] | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ի սկբանե հանդես է եկել Spjelkavik IL, այնուհետև Trondheims-Ørn և Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում։
Կարիերա խմբագրել
Ակումբներ խմբագրել
Խաղային կարիերայի մեծ մասն անցկացրել է Տրոնհեյմ-Էրն ակումբում, որի կազմում հինգ անգամ դարձել է Նորվեգիայի չեմպիոն[4]։
2001 թվականին Նորվեգիայի ազգային հավաքականի անդամ Գրո Էսպեսետի հետ միասին տեղափոխվել է Նյու Յորք Փաուեր, պատրաստվելով WUSA լիգայի մեկնարկին։ Մեջքի և ծնկի վնասվածքի պատճառով նա ակումբի կազմում անցկացրել է ընդամենը մեկ մրցաշրջան, որից հետո հայտարարել է իր կարիերայի ավարտի մասին[5]։
Հավաքական խմբագրել
Ազգային հավաքականի կազմում հանդես է եկել 1990 թվականի սեպտեմբերի 2-ին Անգլիայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղարկությունում։
1990-1999 թթ. հավաքականի կազմում խաղացել է 111 խաղ։ 1995 թվականին Նորվեգիայի աշխարհի առաջնությունում դարձել է լավագույն ռմբարկու՝ խփելով 6 գոլ։ 1993 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Ընդգրկվել է նաև Եվրո-1997 թվականի և 1999 թվականի Աշխարհի գավաթի խաղերում։
Պարգևներ և մեդալներ խմբագրել
Օլիմպիական խաղեր խմբագրել
- Բրոնզ Ատլանտա 1996 թ.
Աշխարհի առաջնություն խմբագրել
- Ոսկի Շվեյցարիա 1995 թ.
Եվրոպայի առաջնություն խմբագրել
- Արծաթ Դանիա 1991 թ.
- Ոսկի Իտալիա 1993 թ.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Olympedia — 2006.
- ↑ 2,0 2,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 3,0 3,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Ann Kristin Aarønes». trondheims-orn.no. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Norway duo announce retirement». uefa.com.