Աննիկ Շեֆրազյան
Աննիկ Շեֆրազյան (պարս.՝ آنیک شفرازیان, 1908, Սպահան, Իրան - դեկտեմբերի 28, 1996, Քահրիզակ, Քահրիզակի շրջան, Ray County, Թեհրանի նահանգ, Իրան), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության իրանահայ դերասանուհի։
Աննիկ Շեֆրազյան | |
---|---|
Ծնվել է | 1908 |
Ծննդավայր | Սպահան, Իրան |
Մահացել է | դեկտեմբերի 28, 1996 |
Մահվան վայր | Քահրիզակ, Քահրիզակի շրջան, Ray County, Թեհրանի նահանգ, Իրան |
Քաղաքացիություն | Իրան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն խմբագրել
Աննիկ Շեֆրազյանը ծնվել է 1909 կամ 1910 թվականին, Սպահանի Նոր Ջուղա քաղաքում։ Արվեստագետ ազգականի խորհրդով՝ միացել է Նոր Ջուղայի թատերախմբին և Աբադանում շրջագայել նրանց հետ։ Նախքան 1964 թվականին Սամուել Խաչիկյանի «The Stroke»-ում խաղալը, տեղափոխվել է Թեհրան, որտեղ էլ ծանոթացել է Խաչիկյանի և Արամայիս Հովսեփյանի հետ և իր ուղին հարթել հայկական թատերախմբերում։ 1968 թվականին խաղացել է Խաչիկյանի «The White Hell»-ում, որին հաջորդել են դերեր հայտնի ռեժիսորների ֆիլմերում։ Նկարահանվել է «The Coachman» (Նոսրաթ Քարիմի, 1971), «Prince Ehtejab» (Բահման Ֆարմանարա, 1974), «The Chess of the Wind» (Մոհամմադրեզա Ասալնի, 1977), «The Crow» (Բահրամ Բայզայ, 1978) և «Համուն» (Դարիյուշ Մեհրջուի, 1990) ֆիլմերում։ 1988 թվականին Մաջիդ Քարիզադեի «The Land of Dreams» ֆիլմի համար «Լավագույն աջակցող դերասանուհի» անվանակարգում արժանացել է Կրիստալ Սիմորղի անվան մրցանակի։ Մահացել է 1996 թվականին, Քահրիզակի խնամքի տանը[1][2][3] [4]:
Ֆիլմագրություն խմբագրել
Ֆիլմի անգլերեն վերնագիր | Ֆիլմի հայերեն վերնագիր | Տարեթիվ |
---|---|---|
The Stroke | «Կաթված» | 1964 |
The White Hell | «Սպիտակ դժոխք» | 1968 |
The Coachman | «Մարզիչը» | 1971 |
Prince Ehtejab | «Արքայազն Էթեջաբ» | 1974 |
The Crow or The Raven | «Աքլորականչ թե ագռավ» | 1976 |
The Chess of the Wind | «Քամու շախմատը» | 1977 |
The Land of Dreams | «Երազանքների երկիր» | 1988 |
Hamoun | «Համուն» | 1990 |
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Armenians And Iranian Cinema. Tehran: Film Museum Of Iran. Summer 2004. էջ 85. ISBN 964-6728-44-8.
- ↑ Andranik Hovian (2002). Iranian Armenians. Tehran: Center for International Cultura. էջ 320. ISBN 9643630072.
- ↑ «Iranian Movie DataBase آنیک شفرازیان». sourehcinema. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Janet D. Lazarian (2003). Encyclopedia of Iranian Armenians. Tehran: Hirmand Publisher. էջ 414. ISBN 964-6974-50-3.