Աննեթ (անգլերեն՝ Annet, կելտերեն՝ Anet), Մեծ Բրիտանիային պատկանող Սիլլի կղզիների մեծությամբ երկրորդ անմարդաբնակ կղզին։ Ունի մոտավորապես 22 հեկտար տարածք և մոտավորապես մեկ կիլոմետր երկարություն[1]։ Կղզում կան գրանիտի պաշարներ։

Աննետ
Տեսակկղզի
Երկիր Միացյալ Թագավորություն
ՎարչատարածքSt. Agnes?
Մակերես21 հեկտար
Մասն էՍիլլի կղզիներ
Ջրլիցի ափինԱտլանտյան օվկիանոս
Քարտեզ
Քարտեզ

Աննեթը թռչնաշուկա է հանդիսանում և Սիլլի կղզեխմբում ծովային թռչունների բազմացման գլխավոր վայրն է[2]։ Ամեն տարի ապրիլի 15-ից մինչև օգոստոսի 20-ը մարդկանց մուտքը կղզի արգելվում է, որպեսզի սահմանափակվեն թռչունների բազմացմանը խանգարող հանգամանքները։ Հենց այդ նկատառումով էլ Աննեթը ճանաչվել է որպես գիտական հատուկ հետաքրքրություն ներկայացնող վայր։ Այն միաժամանակ բացառիկ բնական գեղեցկության և բուսական կարևոր տարածաշրջան է համարվում[3]։ Կղզին կառավարվում է Isles of Scilly Wildlife Trust կազմակերպության կողմից, որն այդ իրավունքը ժամանակավորապես գնել է Անգլիայի Կորնվոլ դքսությունից[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ordnance Survey: Landranger map sheet 203 Land's End 978-0-319-23148-7
  2. Robinson, P. (2003) The Birds of the Isles of Scilly. London: Christopher Helm.
  3. «Isles of Scilly» (PDF). PlantLife. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.
  4. Parslow R (2007) The Isles of Scilly. London: HarperCollins
 
Աննետ կղզու ամենանեղ մասը
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննետ» հոդվածին։