Աննա Քեթլի (նոյեմբերի 16, 1889(1889-11-16)[1][2], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[3] - սեպտեմբերի 7, 1976(1976-09-07)[1][2], Բլանկենբերգե, Բրյուգգե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա[3]), Բուդապեշտում` աղքատ ընտանիքում ծնված ինն երեխաներից մեկն է։ 15 տարեկան հասակում նա սկսել է աշխատել կարի գործարանում, բայց հետո ավելի գրավիչ աշխատանք է գտնում կանանց ամսագրի խմբագրատանը, և դա նրան հնարավորություն է տալիս հետագայում կրթությունը շարունակելու համար։ 1917 թվականին նա մտնում է հունգարական սոցիալ-դեմոկրատական կուսակցության մեջ և դառնում կուսակցության ակտիվ անդամներից մեկը։ 1919 թվականին նա ընտրվում է կուսակցության կոմիտեի անդամ։ Հետագայում նա հաճախ է աշխատակցել կուսակցության Նեփսզավե թերթին։ 1922 թվականին Քեթլին մտնում է պառլամենտ որպես սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ և անընդմեջ իր կուսակցությունն է ներկայացնում այնտեղ մինչև 1944 թվականի մարտին գերմանացիների` Հունգարիա ներխուժումը։ Դրանից հետո Քեթլին թողնում է Բուդապեշտը և ապրում կեղծ փաստաթղթերով` թաքցնելով իր ինքնությունը։

Աննա Քեթլի
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 16, 1889(1889-11-16)[1][2]
ԾննդավայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[3]
Մահացել էսեպտեմբերի 7, 1976(1976-09-07)[1][2] (86 տարեկան)
Մահվան վայրԲլանկենբերգե, Բրյուգգե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա[3]
ԳերեզմանՆոր հասարակական գերեզմանոց
Քաղաքացիություն Հունգարիա
Կրոնլատինական եկեղեցի[4]
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀունգարիայի Ազգային ժողովի անդամ, Հունգարիայի Ազգային ժողովի անդամ, member of the Provisional National Assembly? և Հունգարիայի Ազգային ժողովի անդամ
ԿուսակցությունՀունգարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
 Anna Kéthly Վիքիպահեստում

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Քեթլին նորից դառնում է քաղաքականապես ակտիվ և օգնում է հունգարական սոցիալ-դեմոկրատական կուսակցության կազմակերպմանը և մտնում է կուսակցության քաղաքական կոմիտեի կազմի մեջ։ 1945 թվականի ապրիլին նա ժամանակավորապես դառնում է Ազգային ժողովի անդամ, իսկ նույն տարում նոյեմբերին կայացած ընդհանուր ընտրությունների ժամանակ պառլամենտում վերընտրվում է որպես սոցիալ -դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար և ԱԺ փոխխոսնակ։ Նա ներդրումներ է անում հոդվածներում, սոցիալիստական թերթերում և ակտիվորեն մասնակցում է սոցիալիստական կուսակցությունների հետ շփմանը Արևմուտքում։ Հետպատերազմյան շրջանի Հունգարիայում նա եղել է իր կուսակցության և Հունգարիայի կոմունիստական կուսակցության միավորման կողմնակից։ Հեռացվել է կուսակցությունից և շուտով կորցրել է նաև մանդատը և երկու տարի եղել է տնային կալանքի մեջ

1950 թվականին սոցիալ-դեմոկրատական կուսակցության մի քանի անդամների հետ նա ձերբակալվում է կոմունիստների կողմից։ 1954 թվականին երեք տարվա բանտարկությունից հետո նրան կասկածում են լրտեսության և կառավարությանը ընդդեմ գործունեության մեջ և ցմահ բանտարկում։ Արևմտյան սոցիալիստների կողմից միջազգային ճնշման ազդեցությամբ նրան ներում են շնորհում և ազատում բանտից, բայց պահում են մշտական հսկողության տակ։

Հունգարական հեղափոխությունը և Աննա Քեթլին խմբագրել

1956 թվականի հոկտեմբերի 30-ին` հունգարական սոցիալ-դեմոկրատական կուսակցության վերածննդից հետո` հեղափոխության ընթացքում, նա դառնում է կուսակցության նախագահ։ Նոյեմբերի մեկից նա մասնակցում է Ավստրիայում` Վիեննայում ընթացող միջազգային վեհաժողովին։ Նոյեմբերի երկուսին` հաջորդ օրը, Հունգարական ղեկավարությունը նրան նշանակում է պատգամավոր Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում։ Նոյեմբերի 3-ին նրա կուսակցությունը նրան առաջադրել է նախարարական պաշտոն Իմրե Մագիի նոր կոալիցիոն կառավարությունում, բայց հաջորդող օրը լուսաբացին` նոյեմբերի 4-ին, Խորհրդային Միությունը ներխուժում է Հունգարիա, և նրան խորհուրդ են տալիս թռչել դեպի Նյու Յորք և դիմել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։ Ի վերջո, նա բնակություն է հաստատում Լոնդոնում` Միացյալ թագավորությունում, որտեղ իրականացնում է սոցիալիստական հրատարակությունների խմբագրումները։ 1962 թվականինին Հունգարիայի Գերագույն դատարանը վերանայում է 1954 թվականին Քեթլիին պարտադրված բանտարկությունը։

Աննա Քեթլին մահացել է 1976 թվականի սեպտեմբերի 7-ին Բլանկենբերգեում` Բելգիայում։

Հոկտեմբերին 1990 թվականին նրա աճյունը վերադարձվել է Հունգարիա և հուղարկավորվել, երբ Հունգարիայի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել 1962 թվականի դատավճիռը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Քեթլի» հոդվածին։