Աննա Ռիտա դել Պիանո
Աննա Ռիտա դել Պիանո (իտալ.՝ Anna Rita del Piano, իսկական անունը՝ Աննա Ռիտա Վիապիանո, իտալ.՝ Anna Rita Viapiano, հուլիսի 26, 1966, Կասանո դելլե Մուրջե, Բարի, Ապուլիա, Իտալիա), իտալացի կինոդերասանուհի և թատրոնի ռեժիսոր։
Աննա Ռիտա դել Պիանո իտալ.՝ Anna Rita Del Piano | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 26, 1966 (57 տարեկան) |
Ծննդավայր | Կասանո դելլե Մուրջե, Բարի, Ապուլիա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, երգչուհի և կինոդերասանուհի |
Կայք | annaritadelpiano.it |
Anna Rita Del Piano Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Կասանո դելե Մուրջեում, որտեղ անցկացրել է մանկությունը, հետագայում ընտանիքի հետ տեղափոխվել է Մատերա, որտեղ զբաղվել է բալետով, իսկ 14 տարեկանում հետաքրքրվել է թատրոնով։ Մատերայում Աննա Ռիտան հաճախել է տարբեր թատերական ստուդիաներ։ 1984 թվականին նա Բարիում շարունակել է պարային ուսումը և պարել է «Dancemania» խմբում։ Ավելի ուշ դել Պիանոն գերազանցությամբ ավարտել է Ուրբինո Իսեֆայի համալսարանը և ընդունվել է Մատերայի Էջիդիո Ռոմուալդո Դունիի անվան կոնսերվատորիան։
1995 թվականին Ջուզեպե Տորնատորեի «Աստղերի գործարան» ֆիլմում դրվագային դերակատարմամբ նա մուտք է գործել կինո։ Շուտով նկարահանումներից հետո նա մեկնել է Հռոմ, որտեղ սկսել է հաճախել տարբեր կինոդպրոցներ։ Պիանոն հեռուստատեսություն մուտք է գործել 1997 թվականին «Չորրորդ թագավոր» ֆիլմում ստանձնած դերով, որտեղ նա խաղացել է բորոտությամբ հիվանդ գեղեցկուհի, իսկ հետո նկարահանվել է տարբեր գեղարվեստական կինոնկարներում, ինչպիսիք են «Վերջինը» և «Վալերիան՝ կոչումով բժիշկը»։
2000 թվականին խաղացել է գլխավոր դերերից մեկը՝ Սորելլա Չելեստինայի քույրը, Սաբրինա Ֆերիլլիի և Վիրնա Լիզիի հետ «Le ali della vita» և «Le ali della vita 2» հեռուստատեսային դրամաներում։ Շուտով նա գլխավոր դերեր է ստացել նաև «Մարիա Գորետտի» (2003) և «L’uomo sbagliato» (2005) ֆիլմերում։
2011 թվականին Պիանոն վերադարձել է Կասանո դելե Մուրջե, որ ներկայացնի իր «Parigi nell’Anno del Signore» ռեժիսորական աշխատանքը, որը եղել է վերջինը[1]։
Թատրոնի աշխատանքներ խմբագրել
Դերասանուհի խմբագրել
- «Zapping» (1996)
- «Anche al Boss piace Caldo» (1997)
- «SPQR — Se Parlasse Questa Roma» (1997)
- «Tu sai che io so che tu sai (Estate romana)» (1997)
- «La Corona Rubata» (1998)
- «Molly and Dedalus» (1998)
- «Parsifal» (1998)
- «Strano, Stranissimo anzi Normale» (2004)
- «Lo scherzo» (1999)
- «Un Viaggio chiamato Amore» (2002)
- «Orfeo agli Inferi» (2003)
- «Pierino e il Lupo» (2003)
- «Giravoce» (2004)
- «Cesira» (2004)
- «Souvenir dell’operetta» (2004)
- «Yerma e le Altre» (2005)
- «Ruzantimando» (2006)
- «Casa Bardi nascita del Melodramma» (2007)
- «Edipo Re» (2007)
- Օպերա «Rock»
- «Camerata Bardi» (2008)
- «Casa di Bernarada Alba» (2008)
- «Due Cose Amare e una Dolce» (2008)
- «Ruzzantimando» (2008)
- «Arie di Napoli» (2009)
- «Ombretenue omaggio a Billie Holiday» (2009)
- Մենաթատրոն «Portapporta» (2010)
- «Come prendere 2 piccioni con una fava» (2011)
- «Nulla è Cambiato» (2011)[2]
Ռեժիսոր խմբագրել
- Մյուզիքլ «Grease»՝ Հռոմի «Regina Pacis» թատրոնում (2002)
- Մյուզիքլ «Scugnizzi»՝ Հռոմի «Բարի հովիվ» թատրոնում (2006)
- Մյուզիքլ «Il mago di Oz»՝ Հռոմի «Բարի հովիվ» թատրոնում (2007)
- Մյուզիքլ «La bella e la bestia»՝ Հռոմի «Մոնտալե» թատրոնում (2008)
- Մյուզիքլ «Rugantino» Հռոմի «Մոնտալե» թատրոնում (2009)
- Մյուզիքլ «Gian Burrasca» Հռոմի «Մոնտալե» թատրոնում (2010)
- Մյուզիքլ «Blues Brothers» Հռոմի «Regina Pacis» թատրոնում
- Համերգ «Parigi nell’anno del Signore»՝ Սանտա Մարիա դի Կասսանո դել Մուրջեի եկեղեցում (2011)
- Մյուզիքլ «Sette spose per sette fratelli» Հռոմի «Մոնտալե» թատրոնում (2012)
Գովազդ խմբագրել
- 2009-ին՝ «Infostrada» կապի օպերատոր (Ռոզարիո Ֆեորելլոյի և Մայք Բոնջորնոյի հետ միասին)
- 2011-ին՝ «Danacol» յոգուրտ (Ռիտա դելլա Կիեզայի հետ միասին)
- 2012-ին՝ «Donnamag» հանքային հավելանյութ կանանց համար
Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել
- Festival del Cinema e della Televisione
- 2001-ին՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» մրցանակ («Le ali della vita» կինոնկարի համար)
- 2005-ին՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» մրցանակ («L’uomo sbagliato» կինոնկարի համար)
- 48 ORE IN CORTO
- 2012-ին՝ առաջադրվել է «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Parigi nell'Anno del Signore incanta Cassano» (իտալերեն). www.cassanoweb.it. 22 Agosto 2011. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ TAKE OFF artist management: Annarita Del Piano Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, Retrieved 8 May 2013.
Արտաքին հղումներ խմբագրել
- Анна Рита дель Пиано (անգլ.) Internet Movie Database կայքում
- Official website
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ռիտա դել Պիանո» հոդվածին։ |