«Աննա Նիկոլ» (անգլ.՝ The Anna Nicole Smith Story), ամերիկյան կենսագրական ֆիլմ Աննա Նիկոլ Սմիթի մասին՝ նկարահանված 2007 թվականին։ Պրեմիերան կայացել է նույն թվականի օգոստոսի 30-ին[2]։ Աննա Նիկոլի դերը խաղում է Ուիլլա Ֆորդը։

Աննա Նիկոլ
անգլ.՝ The Anna Nicole Smith Story
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
ԹեմաԱննա Նիկոլ Սմիթ
Թվական2007
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔիոնի Վաքսման
ԴերակատարներՈւիլլա Ֆորդ, Աննա Նիկոլ Սմիթ, Էլիսոն Դանբար, Ջեյք Շորթ, Ռիչարդ Հերդ, Լեսլի Քեյ և Էդի Վելես
ԵրաժշտությունՀարրի Մանֆրեդինի
Տևողություն87 րոպե[1]

Գովազդային կարգախոսը՝ «Սկանդալային կյանք, խորհրդավոր մահ»։

Ըստ ֆիլմի պրոդյուսերներից մեկի՝ Ջոզեֆ Նասսերի, կինոնկարը կարելի է բնութագրել որպես «արագ ուղի» (անգլ.՝ "fast track")[3]:

Ֆիլմը համարվում է անկախ արտադրանք և թողարկվել է կինովարձույթի ու կինոթատրոնների համար[4]։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է Աննա Նիկոլ Սմիթի կյանքի մասին՝ սկսած 17 տարեկանից մինչև մահը։ Ներկայացվում է, թե հերոսուհին ինչպես էր ձգտում դառնալ կինոաստղ, ինչ սկանդալների միջով է անցել, նրա ամուսնությունը Ջեյմս Հովարդ Մարշալ II-ի հետ, նրա ռեալիթի շոուն, դստեր ծնունդը, որդու մահը, դատական քաշքշուկները և մահը։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Ուիլա Ֆորդ Աննա Նիկոլ Սմիթ
Պատրիկ Ռայան Անդերսոն Դենիել Սմիթ
Քրիստիան Բերնի Դենիել Սմիթ (դեռահաս)
Ջեյք Շորթ Դենիել Սմիթ (երեխա)
Ռիչարդ Հյորդ Ջեյմս Հովարդ Մարշալ II
Քրիս Դևլին Հովարդ Սթերն
Լեննի Հիրշ Լարի Բիրկհեդ
Էլիսոն Դանբար Քեսի
Լեսլի Քեյ Ջինջեր
Ջեյն Թեյնի Բեա
Նիք Ֆալթաս Կարլ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել