Աննա Հակոբյան (թարգմանիչ)

հայ թարգմանչուհի, բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աննա Արշալույսի Հակոբյան (նոյեմբերի 29, 1949(1949-11-29), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 1, 2022(2022-06-01)), հայ թարգմանչուհի, բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ, Հայաստանի գրողների միության անդամ 2007 թվականից։

Աննա Հակոբյան
Ծնվել էնոյեմբերի 29, 1949(1949-11-29)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 1, 2022(2022-06-01) (72 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Կոչումդոցենտ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունթարգմանչուհի և շախմատիստ
ԱնդամությունՀԳՄ

Կենսագրություն խմբագրել

Աննա Հակոբյանը ծնվել է 1949 թվականի նոյեմբերի 29-ին, Լենինական քաղաքում (այժմ՝ Գյումրի)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը և Պրովանսի համալսարանի լեզվագիտական ֆակուլտետը։ Սկսած 1995 թվականից՝ ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի ֆրանսերեն լեզվի և թարգմանաբանության դասախոս է[1]։

Հեղինակել է 30-ից ավելի գիտական հոդվածներ և մենագրություններ, որոնցից «Թարգմանության տեսության հիմունքները» (2 հատորով) որպես ձեռնարկ օգտագործվում է ԵՊՀ ռոմանագերմանական և մյուս ֆակուլտետներում։

Հայաստանի շախմատի կանանց բազմակի չեմպիոնուհի է, Հանրապետության շախմատի հավաքականի անդամ։ Սպորտի վարպետ է, միութենական կարգի մրցավար։

Հիմնադրել և մինչև օրս էլ ղեկավարում է «ԱևՄ» հրատարակչատունը (1993 թվական), որը տպագրում է միայն ֆրանսիական բարձրարժեք գրականություն։ Միջազգային P.E.N. ընկերակցության հայկական կենտրոնի նախագահն է (1999 թվական)։

Թարգմանել և տպագրել է մոտ 30 գիրք։

Թարգմանական աշխատանքներ խմբագրել

  • Ալբեր Կամյու, 1-ին հատոր («Ժանտախտը»), Երևան, 2012։
    • 2-րդ հատոր («Շվեդական ճառեր», «Օտարը», «Ամուսնություններ», «Երջանիկ մահ», «Արդարադատներ»), Եր, 2002։
  • Անդրե Ժիդ, 1-ին հատոր («Հովվերգական սիմֆոնիա»), Երևան, 1998։
    • 2-րդ հատոր («Նեղ դուռը»), Եր., 1994,
  • Պոլ Վալերի, Պարոն Տեստ, Երևան, 1996։
  • Սեն-Ժոն Պերս, 1-ին հատոր («Գովեստներ», «Անաբասիս», Երևան, 1995։
    • 2-րդ հատոր («Ծովեզերք), Երևան, 1993։
  • Արթյուր Ռեմբո, Պայծառացումներ, Մի եղանակ դժոխքում, Երևան, 1992։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել