Աննա Կարենինա (հեռուստասերիալ, 2013)

հեռուստասերիալ

«Աննա Կարենինա», 2013 թվականի մինի-սերիալ՝ նկարահանված կանադացի ռեժիսոր Քրիստիան Դյուգեյի կողմից։ Լև Տոլստոյի համանուն վեպի էկրանավորումն է և Իտալիայի (Lux Vide), Գերմանիայի (Betafilm), Իսպանիայի (Telecinco Cinema) ու Ֆրանսիայի (Pampa Productions) համատեղ արտադրություն։ Գլխավոր դերը կատարել է իտալացի դերասանուհի Վիտորիա Պուչինին։ Եվրոպական հեռուստաէկրանների պրեմիերան կայացել է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին[1][2]։

Աննա Կարենինա
իտալ.՝ Anna Karenina
Երկիր Իտալիա
Ժանրվեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ և ռոմանտիկ ֆիլմ
ՀիմքԱննա Կարենինա
Թվական2013
Լեզուիտալերեն
ՌեժիսորՔրիստիան Դյուգեյ
ԴերակատարներՎիտորիա Պուչչինի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա Կարենինա (այլ կիրառումներ)

Սյուժե

խմբագրել

XIX դարի երկրորդ կես։ Ամուսնացած ազնվականուհի Աննա Կարենինան Սանկտ Պետերբուրգից գնացքով մեկնում է Մոսկվա, որպեսզի օգնի խաղաղություն հաստատել եղբոր՝ Օբլոնսկու ընտանիքում։ Պարահանդեսում նա հանդիպում է սպա Ալեքսեյ Վռոնսկուն, որի հետ ծանոթացել էր Մոսկվա ժամանելուց հետո։ Նրան սիրահարված է Կարենինայի բարեկամուհուն՝ երիտասարդ Կիտա Շչերբացկայային, որն այդ պատճառով մերժում է Կոնստանտին Լևինի սերը։ Վռոնսկու և Կարենինայի սերը սկիզբ է դառնում բարձրագույն հասարակության բարքերին և կարգերին հակասող պատմության, ցանկությունների ու պատվի միջև տատանումների։

Նկարահանումներ

խմբագրել

Բնական պայմաններում նկարահանումներն անցկացվել են 2012 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերին Լիտվայի պատմական վայրերում[3][4]։ Մինի-սերիալի արտադրության մեջ ներգրավված է եղել 2000 ստատիստ, 100 ձի, 30 վագոն, Մերձբալթիակյի 50 ամենագեղեցիկ պատմական արիստոկրատական պալատները, 1200 կոստյում, 7 տոննա արհեստական ձյուն (մինչև ձյան տեղումները)։

Նկարահանումների ժամանակ սիրավեպ է սկսվել գլխավոր դերակատար Վիտորիա Պուչինիի և օպերատոր Ֆաբրիցիո Լուչիի միջև[5][6]։

Գլխավոր դերերում

խմբագրել
  • Վիտորիա Պուչինի – Աննա Կարենինա
  • Սանտյագո Կաբրերա – Ալեքսեյ Վռոնսկի
  • Բենիամին Զադլեր – Ալեքսեյ Կարենին
  • Անխելա Մոլինա – կոմսուհի Վռոնսկայա
  • Լու դե Լաաժ – Կիտի Շչերբացկայա
  • Մաքս ֆոն Տուն – Կոնստանտին Լևին
  • Կառլոտա Նատոլի – Դոլլի Շչերբացկայա
  • Պիետրո Սերմոնտի – Ստեպան (Ստիվա) Օբլոնսկի
  • Լեա Բոսկո – Բետսի
  • Սիդնի Ռոմ – իշխանուհի Շչերբացկայա
  • Դիլան Փիրս – Սերյոժա

Մրցանակներ

խմբագրել
  • «Աննա Կարենինա» հեռուստասերիալը մասնակցել է 2014 թվականի Premio Berenice-ին և ստացել մրցանակ լավագույն հագուստների համար (Best Costumes in Fiction — Enrica Biscossi (costume designer)[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Salvatore Cau (2013 թ․ դեկտեմբերի 2). «Anna Karenina: l'eroine senza tempo di Tolstoj rivive su RAI1 con il volto di Vittoria Puccini». NanoPress.
  2. «Anna Karenina». IMDb. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. Valerie Höhne (2014 թ․ հունվարի 3). «Neuverfilmung von Tolstois "Anna Karenina"». HÖRZU (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  4. «ARD bringt "Anna Karenina" als bildschönes Großprojekt». DerWesten (գերմաներեն). 2013 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  5. «Vittoria Puccini: da Anna Karenina a Oriana Fallaci, l'amore e il successo sul piccolo schermo». Tvzap (իտալերեն). 2013 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  6. LAVINIA FARNESE (2014 թ․ հունվարի 7). «Vittoria Puccini: «Questo amore non mi fa paura» - VanityFair.it». VanityFair.it (իտալերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  7. Awards — IMDb

Արտաքին հղումներ

խմբագրել