Աննա Սարգսի Խաչատրյան (սեպտեմբերի 6, 1977, Երևան, Հայաստան), հայ բժիշկ-մորֆոլոգ, ախտաբան, բժշկական գիտությունների դոկտոր (2013), պրոֆեսոր։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի դասախոս։ «Վլադիմիր Ավագյանի» անվան բժշկական կենտրոնի պաթոմորֆոլոգիական բաժանմունքի վարիչ։

Աննա Խաչատրյան
Ծնվել էսեպտեմբերի 6, 1977 (46 տարեկան)
ԾննդավայրՀայաստան Հայաստան, Երևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Մասնագիտությունբժիշկ-մորֆոլոգ, ախտաբան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, «Վլադիմիր Ավագյանի» անվան բժշկական կենտրոն

Կենսագրություն խմբագրել

Աննա Խաչատրյանը ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 6-ին Երևանում։ 1993 թվականին ավարտել է Երևանի թիվ 12 միջնակարգ դպրոցը՝ գերազանցությամբ։ 1994 թվականին ընդունվել և 2000 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բժշկականխարգելման ֆակուլտետը։ 2000-2001 թվականներին ՀՀ ԱՆ Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում անցել է մասնագիտացում ՝ հիգիենա ծրագրով, 2002-2004 թվականներին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝  ախտաբանական անատոմիա ծրագրով։

2004 թ.-ից  ԵՊԲՀ, Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոն, դոցենտ,

2003 թ.-ից  «Շենգավիթ» բժշկական կենտրոնի պաթոհիստոլոգիական ծառայության ղեկավար,

2013 թ.-ից  «Վլադիմիր Ավագյանի» անվան բժշկական կենտրոնի պաթոմորֆոլոգիական բաժանմունքի վարիչ[1]։

Գիտական գործունեություն խմբագրել

2004 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[2],

2011 թ. ՀՀ ԲՈՀ որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչում,

2013 թ. պաշտպանել է դոկտորական թեզ՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[3],

Հեղինակ է 52 գիտական հոդվածների, երկու ուսումնամեթոդական ձեռնարկների և մեկ դասագրքի` երաշխավորված ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից։

Պարգևներ խմբագրել

27.10.2010 թ. ՀՀ պաշտպանության նախարարի N 1243 հրամանով պարգևատրվել է «Անբասիր ծառայաության համար» I աստիճանի մեդալով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Վլադիմիր Ավագյանի» անվան բժշկական կենտրոն».
  2. «Էխինոկոկոզի պաթոմորֆոլոգիական բնութագիրը և որոշ կլինիկահամաճարակաբանական օրինաչափությունները Հայաստանում | ԲՈԿ - Supreme Certifying Committee». www.bok.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.
  3. «Վահանաձև գեղձի քաղցկեղի ախտորոշման ձևաբանաներզատական չափանիշները և նրա հիմնական համաճարակաբանական օրինաչափությունները Հայաստանում | ԲՈԿ - Supreme Certifying Committee». www.bok.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.