Աննա Դիմնա (լեհ.՝ Anna Dymna, օրիորդական անունը՝ Աննա Ձյադիկ լեհ.՝ Anna Dziadyk, հուլիսի 20, 1951(1951-07-20)[1], Լեգնիցա, Wrocław Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), հայկական արմատներով կինոյի և թատրոնի լեհ դերասանուհի, գրող, հաղորդավար, հասարակական գործիչ։

Աննա Դիմնա
լեհ.՝ Anna Dymna
Ծնվել էհուլիսի 20, 1951(1951-07-20)[1] (72 տարեկան)
ԾննդավայրԼեգնիցա, Wrocław Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
ԿրթությունՍտանիսլավ Վիսպյանսկու անվան թատերական արվեստների ակադեմիա (1973) և Q9367869?
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ամուսին(ներ)Krzysztof Orzechowski? և Wiesław Dymny?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Աննա Դիմնան ծնվել է 1951 թվականի հուլիսի 20-ին Լեհաստանի Լեգնիցա քաղաքում՝ հայկական արմատներ ունեցող ընտանիքում[2]։ Ավարտել է Կրակովի բարձրագույն թատերական ուսումնարանը։ 1971՝ թվականից սկսած նկարահանվում է զանազան ֆիլմերում, իսկ 1973 թվականից ընդգրկված է Կրակովի հին թատրոնի հիմնական դերասանական կազմում։ 1990 թվականից սկսած դասավանդում է Կրակովի համալսարանում։ Աննա Դիմնան ծավալել է նաև բեղուն հասարակական գործունեություն։ Նրա նախաձեռնությամբ տեղի են ունեցել բազմաթիվ բարեգործական միջոցառումներ, որոնց նպատակն է եղել օգնություն ցուցաբերել փախստականներին և հաշմանդամներին։ 2001 թվականին, հաշմանդամների համար նա կազմակերպում է երաժշտության և թատրոնի փառատոն, որը հետագայում ստանում է ամենամյա բնույթ։ Աննա Դիմնան պարգևատրվել է մի շարք լեհական և միջազգային հեղինակավոր մրցանակներով և պարգևներով։

Անձնական կյանք խմբագրել

Աննա Դիմնան ամուսնացել է երեք անգամ։ 1973 թվականին նա ամուսնանում է լեհ դերասան և սցենարիստ Վեսլավ Դիմնիի (լեհ.՝ Wiesław Dymny) հետ, ով դժբախտ պատահարի հետևանքով վախճանվում է 1978 թվականին։ Երկրորդ անգամ Աննան ամուսնանում է 1983 թվականին՝ Զբիգնեվ Շոտայի (լեհ.՝ Zbigniew Szota) հետ։ Այս ամուսնության արդյունքում 1986 թվականին ծնվում է Աննայի միակ զավակը՝ Միխալ Շոտան (լեհ.՝ Michał Szota1989 թվականին Աննան ամուսնալուծվում է։ Նրա այժմյան ամուսինը լեհ դերասան, թատերական ռեժիսոր, Կրակովի հին թատրոնի տնօրեն Կշիշտով Օժեխովսկին (լեհ.՝ Krzysztof Orzechowski) է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. «Portal wiara.pl». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Դիմնա» հոդվածին։