Աննա Գեյգեր
Աննա Գեյգեր (պորտ.՝ Anna Bella Geiger, ապրիլի 4, 1933[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), լեհ-հրեական ծագում ունեցող բրազիլացի նկարչուհի[6], Լաժե զբոսայգու Դիտարվեստ դպրոցի պրոֆեսոր։ Բնակվում է Ռիո դե Ժանեյրոյում։ Նրա աշխատանքները պահվում են ինչպես պատկերասրահներում, այնպես էլ ԱՄՆ-ի, Չինաստանի, Բրազիլիայի և Եվրոպայի մասնավոր հավաքածուներում։
Աննա Գեյգեր | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1933[1] (91 տարեկան) |
Ծննդավայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա[2] |
Կրթություն | Ռիո դե Ժանեյրոյի դաշնային համալսարան |
Մասնագիտություն | նկարչուհի, քանդակագործ, նկարիչ-փորագրող, լուսանկարիչ և ուսուցչուհի |
Թեմաներ | փորագրում |
Պարգևներ | |
Ամուսին | Pedro Pinchas Geiger?[5] |
Anna Bella Geiger Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Աննա Բելլա Գեյգերի ծնողները մեծացել են Օստրովեց-Սվենտոկշիսկի քաղաքում (Լեհաստան)։ Նրանք Բրազիլիա են տեղափոխվել դստեր ծնվելուց տասը տարի առաջ։ Նրա հայրը արհեստավոր էր[7]։
Գեյգերը սկզբում Ռիո դե Ժանեյրոյի դաշնային համալսարանում սովորել է գրականություն և լեզվաբանություն, այնուհետև՝ 1950-ականներին, սովորել է արվեստ Ռիո դե Ժանեյրոյի Ֆայգի Օստրովերի ինստիտուտում։ 1954 թվականին Գեյգերը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ արվեստի պատմության դասեր է ստացել Մետրոպոլիտեն թանգարանում, իսկ հաջորդ տարի վերադարձել է Ռիո դե Ժանեյրո։ 1965 թվականին Գեյգերը սկսել է այցելել Մեխիկոյի ժամանակակից արվեստի թանգարանում գտնվող փորագրման դասընթացներին, որտեղ երեք տարի անց ինքն է սկսել դասավանդել։ 1969 թվականին նա կրկին ժամաել է Նյու Յորք՝ դասավանդելու Կոլումբիայի համալսարանում, իսկ 1970 թվականին կրկին վերադարձել է Ռիո դե Ժանեյրո[8]։
1970-ական թվականներին Գեյգերը, աշխատելով աբստրակցիոնիզմի ուղղությամբ, սկսել է իր ստեղծագործություններում ներառել ներկայացուցչական տարրեր և օգտագործել լուսանկարչական փորագրություն, ֆոտոմոնտաժ, ասամբլաժ, քանդակ և վիդեո։ 1980-ական թվականներին նա կենտրոնացել է գեղանկարչության վրա, իսկ 1990-ականների սկզբին՝ մետաղի մեջ թափված քարտեզագրական պատկերների և արխիվային արկղերի երկաթե կառուցվածքների վրա, որոնք ներառում են մետաղական հյուսելը և տաք մոմով նկարելը (encaustic)[6][9][10]։
1983 թվականին Գեյգերը դարձել է Ջոն Սայմոն Գուգենհայմի հիշատակի հիմնադրամի անդամ[11]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 MAK (польск.)
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ https://pesquisa.in.gov.br/imprensa/jsp/visualiza/index.jsp?data=13/04/2006&jornal=1&pagina=13
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ https://agenciadenoticias.ibge.gov.br/en/agencia-news/2184-news-agency/news/36971-an-icon-of-brazilian-geography-pedro-geiger-turns-100-and-prepares-to-launch-a-new-book
- ↑ 6,0 6,1 New York Times art review: «International Perspectives On Being Polish»; Benjamin Gennocchio, 3 декабря 2006
- ↑ Surał, Agnieszka (2017 թ․ օգոստոսի 29). «Anna Bella Geiger: Sami strzeliliśmy sobie w stopę [wywiad]». Culture.pl (անգլերեն). Վերցված է 3 сентября 2019-ին.
- ↑ «Anna Bella Geiger biography». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
- ↑ Higher Institute for Fine Arts, Ghent, Belgium: Anna Bella Geiger lecturer resume Արխիվացված 2011-07-19 Wayback Machine
- ↑ Zucca Productions: Circe
- ↑ John Simon Guggenheim Memorial Foundation Fellowship Արխիվացված 2011-06-28 Wayback Machine
Գրականություն խմբագրել
- Shtromberg, Elena. (2016); Art Systems: Brazil and the 1970s (University of Texas Press)
- Sansi-Roca, Roger (2007); Fetishes and monuments: Afro-Brazilian art and culture in the 20th century; Berghahn Books, New York 978-1-84545-363-3
- Ministerio da Cultura (2008); Anna Bella Geiger. BrasilArte Contemporânea. Arco Madri 3 Oct 2009.
- Navas, Adolfo M. (2007); Anna Bella Geiger: Territorios Passagens Situacoes; Casa Da Palavra 85-7734-040-6
- Butler, Cornelia; Mark, Lisa Gabrielle (2007) Wack!: Art and the Feminist Revolution MIT Press 978-0-914357-99-5
- Amaral, Aracy A.; Toral, Andre (2005); Arte e sociedade no Brasil; São Paulo: Callis 85-98750-02-6
- Sullivan, Edward; Ramirez, MariCarmen (2004); «Inverted Utopias: Avant-Garde Art in Latin America». Издательство Йельского университета 978-0-300-10269-7.
- Heller; Jules; Heller, Nancy G. (1997) North American Women Artists of the Twentieth Century: A Biographical Dictionary (Garland Reference Library of the Humanities) Routledge 0-8153-2584-3
- Puerto, Cecilia (1996); Latin American Women Artists, Kahlo and Look Who Else: A Selective, Annotated Bibliography (Art Reference Collection) Greenwood Press 0-313-28934-4
- Brazil Ministério das Relações Exteriores (1980); Biennale Di Venezia '80: Antonio Dias, Anna Bella Geiger, Paulo Roberto Leal, Carlos Vergara Ministério das Rela¸ões Exteriores, Brasil
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Գեյգեր» հոդվածին։ |