Աննա Բոլշովա

ռուս դերասանուհի

Աննա Լեոնիդովնա Բոլշովա (ռուս.՝ А́нна Леони́довна Большо́ва, հունվարի 26, 1976(1976-01-26), Մոսկվա, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։ Մոսկվայի արվեստի վաստակավոր գործիչ (2014)։

Աննա Բոլշովա
Ծնվել էհունվարի 26, 1976(1976-01-26) (48 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (1995)
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի
Ակտիվ շրջան1995-այժմ
Ծնողներհայր՝ Լեոնիդ Բոլշով
Պարգևներ և մրցանակներ
«Աստանայի 10 տարի» մեդալ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
և «Դանկ» մեդալ
IMDbID 1370204

Կենսագրություն խմբագրել

Աննա Բոլշովան ծնվել է 1976 թվականի հունվարի 26-ին Մոսկվայում, ֆիզիկոս Լեոնիդ Բոլշովի (ծնվել է 1946 թվականի հուլիսի 23-ին)[1][2]) և Նատալյա Միխայլովնա Բոլշովայի (ծնվել է 1946 թվականին) ընտանիքում։ Հայրը հետագայում դարձել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, Ատոմային էներգիայի զարգացման անվտանգության խնդիրների ինստիտուտի տնօրեն, 1988 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի գիտության և տեխնիկայի բնագավառում, 1997 թվականին՝ Արիութան շքանշանի Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքների վերացմանը մասնակցության համար, իսկ 2006 թվականին պարգևատրվել է Պատվո շքանշանով[3]։

Աննա Բոլշովայի մորական տատը եղել է առաջատար դերասանուհի գավառական թատրոններում, կատարել է ողբերգական դերեր, ինչպիսիք են Մարիա Ստյուարտը, Կատերինան, որոշ ժամանակ աշխատել է Լիա Ախեջակովայի հոր հետ, ով եղել է ռեժիսոր Մայկոպում։ Հոր կողմից նախատատը եղել է հայտնի մանկաբույժ։ Նախապապը եղել է հոգևորական, երգել է եկեղեցական երգչախմբում[4]։

Մանկության տարիներից Աննա Բոլշովան զբաղվել է լեռնադահուկային սպորտով, սովորել անգլերեն, նկարչություն, երգեցողություն և սոլֆեջիո։

Երբ Աննա Բոլշովան սովորում էր յոթերորդ դասարանում, հիմնադրվել է «Առլեկին» թատերական լիցեյը։ Այդտեղ նա սովորել է մեկ տարի։ Այդ ժամանակ էլ Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանում հայտարարվել է, որ ընդունելություն է կազմակերպվում ռեժիսորական ֆակուլտետին կից էքսպերիմենտալ կուրսի համար։ Աննա Բոլշովան ընդունվել է և սովորել միասնական ծրագրով՝ անցնելով կրթական և հատուկ առարկաներ։

1995 թվականին Աննա Բոլշովան ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանը (Բորիս Գոլուբովսկու կուրս) և հրավիրվել Մոսվայի Նիկոլայ Գոգոլի անվան թատրոն, որտեղ խաղացել է «Կատակերգություն Ֆլորա Սկոբելևայի մասին» (Վարյա), «Հավատարիմ կինը» (Մարի Լուիզ) և այլ ներկայացումներում։

1998 թվականին Աննա Բոլշովան հրավիրվել է Լենկոմի թատրոն՝ կատարելու Պանոչկայի դերը «Խաբեություն» (ռուս.՝ «Мистификация») ներկայացման մեջ։ Այնուհետև նա մասնակցում է «Թագավորական խաղեր» (ռուս.՝ «Королевские игры», Աննա Բոլեյն) և «Յունոնա և Ավոս» (Կոնչիտա) ներկայացումներին։ Խաղացել է նաև «Սանձահարողների սանձահարումը» (ռուս.՝ «Укрощение укротителей», Մարիա), «Տարտյուֆ» (Էլմիրա), «Միլիոնատերերի քաղաքը» (Դիանա), «Դոնա Ֆլոր» (Սելիա) և այլ ներկայացումներում։

Կինոյում Աննա Բոլշովայի առաջին աշխատանքը եղել է «С новым счастьем!» սերիալում։ «Կանգառ ըստ պահանջի» (ռուս.՝ «Остановка по требованию») սերիալում Նատաշայի դերը կատարելուց հետո նա արժանացել է ճանաչման։ Գլխավոր դերեր է կատարել այնպիսի ֆիլմերում ու սերիալներում, ինչպիսիք են՝ «Խնամախոսուհին», «Երմոլովներ», «Իմ անձնական թշնամին», «Կազառոզա», «Մարիայի սերն ու վախերը» և այլն։

Գեղասահորդ Ալեքսեյ Տիխոնովի հետ մասնակցել է Առաջին ալիքի «Աստղերը սառույցի վրա» հեռուստաշոուին։ 2009 թվականին մասնակցել է «Սառցե դարաշրջան-3» հեռուստաշոուին Պովիլաս Վանագասի հետ. զույգն զբաղեցրել է երրորդ տեղը։ 2014 թվականի հունվարի վերջին հաղթել է Առաջին ալիքի «Կրկնի՛ր» (ռուս.՝ «Повтори!») ծաղրանմանակողների մրցույթում։ 2014 թվականից եղել է «Точь-в-точь» շոուի ժյուրիի անդամ։

Ըստ որոշ լրատվամիջոցների՝ Աննա Բոլշովան «Արևի հովիտ» (ռուս.՝ «Долина солнца») կրոնական կազմակերպության հետևորդ է[5][6]։ 2016 թվականին մասնակցել է ՆՏՎ ալիքի «КиношоУ» նախագծին։

Ընտանիք խմբագրել

Աննա Բոլշովան ամուսնացած է եղել իր խորթ եղբոր՝ Անտոն Կանաևի (ծնվել է 1982 թվականին) հետ, ով իր հոր երկրորդ կնոջ՝ Աննա Եվգենևնա Բոլշովայի (Կանաևա) որդին է։ Վերջինս ու դերասանուհու հայրն ամուսնացել են 2000 թվականի ամռանը և ունեն որդի՝ Դավիթ Բոլշովը (ծնվել է 2000 թվականի օգոստոսին)։

Աննա Բոլշովայի երկրորդ ամուսինը նկարիչ Ալեքսանդր Մակարենկոն է։ Նրանց որդին՝ Դանիիլ Մակարենկոն, ծնվել է 2008 թվականի օգոստոսին[7][8]։

Աննա Բոլշովայի քույրը՝ Ալեքսանդրան (ծնվել է 1971 թվականին[9]), երաժշտության ուսուցչուհի է, ունի որդի՝ Պյոտրը (ծնվել է 1994 թվականին)։

Արվեստ խմբագրել

Դերերը թատրոնում խմբագրել

  • Ն. Գոգոլի անվան թատրոն
    • «Կատակերգություն Ֆլորա Սկոբելևայի մասին» – Վարյա
    • «Հավատարիմ կինը», Սոմերսեթ Մոեմ – Մարի Լուիզ
  • «Լենկոմի» թատրոն
    • «Խաբեութուն» – Պանոչկա
    • «Յունոնա և Ավոս» – Կոնչիտա
    • «Թագավորական խաղեր», Գրիգորի Գորին – Աննա Բոլեյն[10]
    • «Սանձահարողների սանձահարումը» – Մարիա
    • «Տարտյուֆ» – Էլմիրա
    • «Թռիչք կկվի բնի վրայով (Խավարում)», Կեն Կիզի – Քենդի[11]
    • «Միլիոնատերերի քաղաքը», Էդուարդո դե Ֆիլիպո – Դիանա[12]
    • «Իսպանական խենթություններ», Լոպե դե Վեգա – Ֆլորելա[13]
    • «Դոնա Ֆլորն ու նրա երկու ամուսինները» – Սելիա[14]
  • Վախթանգովի թատրոն
    • «Ամրոց» – Էլեոնորա
  • Անտոն Չեխովի թատրոն
    • «Կտրուկ թեքադարձումներ» – Էլեն[15]
  • Ազգերի թատրոն
    • «Փեսացուներ» – Այրի
  • Միլենիում թատրոն
    • «Տրամվայ „Ցանկություն“» – Բլանշ, Ստելլա[16]

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1999 ս С новым счастьем! Կատյա
2000 ս Կանգառ ըստ պահանջի Остановка по требованию Նատաշա Սմիռնովա
2001 ս Իդեալական զույգ Идеальная пара Վիոլետա
2001 ս Կանգառ ըստ պահանջի 2 Остановка по требованию 2 Նատաշա
2001 ս С новым счастьем! 2. Поцелуй на морозе Կատյա
2002 ս Կյանքը շարունակվում է Жизнь продолжается Լիդա
2004 ս Վիոլա Տարականովա։ Հանցավոր կրքերի աշխարհում Виола Тараканова. В мире преступных страстей Անյա Կլենովա
2004 ֆ Եգեր Егерь Ալյա
2005 ֆ Կազառոզա Казароза Սոնյա
2005 ֆ Խաբեություն Мистификация Պանոչկա
2005 ֆ Ին անձնական թշնամին Мой личный враг Սաշա Պոտապովա
2006 ֆ Մարիայի սերն ու վախերը Любовь и страхи Марии Մարիա Աշեքսեևա
2007 ս Прапорщик, или «Ё-моё» Աննա
2007 ս Խնամախոսուհին Сваха Աննա Պոլոնսկայա
2007 ս Զինվորներ 12 Солдаты 12 Աննա, Շմատկոյի կինը
2008 ֆ Ամուսնանալ գեներալի հետ Выйти замуж за генерала Տատյանա
2008 ս Երմոլովներ Ермоловы Աննա
2008 ս Տաք սառույց Жаркий лёд Ալեքսանդրա Բելկևիչ
2008 ս Պետրովկա, 38 Петровка, 38 Եվգենյա Լոժկինա
2010 ս Մոմերով գուշակություն Гадание при свечах Մադամ Իվետա
2010 ֆ Մայրեր Мамочки Իննա Վասիլևա
2011-2012 ս Անտառապահ Лесник Վերա Բոլշաևա
2012-2013 ս Կինը սահմանագծին Женщины на грани
2013 ս Հրեշտակ կամ դև Ангел или демон Ալլա Սերգեևնա
2013 ս Դետեկտիվ մայր Мама-детектив Տատյանա Սմիռնովա
2016 ֆ Տիեզերական դավադրություն Вселенский заговор Մարգարիտա

Հնչյունավորում խմբագրել

  • 1984 – Նվեր փղի համար – Գորտ (ուկրաիներեն տարբերակ)
  • 2007 – Պատերազմ և խաղաղություն (Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան) – Մարի
  • 2010 – Բելկա և Ստրելկա։ Աստղային շները (ռուս.՝ Белка и Стрелка. Звёздные собаки) – Բելկա շուն

Կրկնօրինակում խմբագրել

  • 2014 – Մոնակոյի արքայադուստրը – Գրեյս Քելլի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Большов Леонид Александрович
  2. Энциклопедический словарь Большов Леонид Александрович
  3. Большов Леонид Александрович
  4. Анна Большова
  5. Анна Велигжанина. (25 Февраля 2010). «Анна Большова зарабатывает деньги для тоталитарной секты?» (ռուսերեն). «Комсомольская правда». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
  6. «Анна Большова отдала сына сектантам!» (ռուսերեն). sobesednik.ru. февраль 2010. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
  7. Большова родила сына
  8. «Интервью с Анной Большовой: Бросить Москву ради сына» (ռուսերեն). woman.ru. 21 сентября 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 9-ին.
  9. Биография Анны Большовой
  10. «Королевские игры» (ռուսերեն). Ленком. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
  11. «Пролетая над гнездом кукушки (Затмение)» (ռուսերեն). Ленком. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
  12. «Город миллионеров» (ռուսերեն). Ленком. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
  13. «Испанские безумства» (ռուսերեն). Ленком. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
  14. «Дона Флор и два её мужа» (ռուսերեն). Ленком. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 4-ին.
  15. «Крутые виражи» (ռուսերեն). www.teatr.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  16. «Трамвай «Желание»» (ռուսերեն). Театр Миллениум. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Բոլշովա» հոդվածին։