Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա Բոլեյն (այլ կիրառումներ)

Աննա Բոլեյն (իտալ.՝ Anna Bolena), իտալացի երգահան Գաետանո Դոնիցետտիի քնարերգական օպերա երեք գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոյի հեղինակ՝ Ֆելիչե Ռոմանի Իպոլիտո Պոնդեմոնտոյի «Հենրի VIII, կամ Աննա Բոլեյն» և Ալեսանդրո Պեպոլիի «Աննա Բոլեյն» պիեսների հիման վրա։ Օպերայի սյուժեի հիմքում ընկած է Անգլիայի արքա Հենրի VIII-ի կնոջ՝ Աննա Բոլեյնի գլխատման պատմությունը։ Օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1830 թ. դեկտեմբերի 26-ին Միլանի «Կարկանո» թատրոնում։ Քննադատների կողմից դասվում է Դոնիցետտիի լավագույն օպերաների թվին։ Անվանադերի լավագույն կատարողներից են հռչակավոր սոպրանոներ Մարիա Կալլասը, Ջոան Սազերլենդը, Լեյլա Գենչերը և այլք։

Աննա Բոլեյն
իտալ.՝ Anna Bolena
սոպրանո երգչուհի Ջուդիտա Պաստա, Գ. Դոնիցետտիի համանուն օպերայի Աննայի դերի առաջին կատարողը
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրքնարական ողբերգություն
ԿոմպոզիտորԳաետանո Դոնիցետի[1]
Լիբրետտոյի
հեղինակ
Ֆելիչե Ռոմանի[1]
Սյուժեի աղբյուրԻպոլիտո Պոնդեմոնտո. «Հենրի VIII կամ Աննա Բոլեյն», Ալեսանդրո Պեպոլի. «Աննա Բոլեյն» պիեսներ
Գործողությունների քանակ3
Գործողության տեղԼոնդոն
Գործողության ժամանակ1536 թ.
Տևողությունմոտ 3 ժամ 30 րոպե
ԿերպարներAnna Bolena (Anne Boleyn)?, Enrico (Henry VIII)?, Giovanna Seymour (Jane Seymour)?, Lord Rochefort (George Boleyn)?, Riccardo Percy?, Smeton (Mark Smeaton)?, Hervey?, Q63676540? և Q63676542?
Ստեղծման տարեթիվ1830
Առաջնախաղի տարեթիվդեկտեմբերի 26, 1830[1]
Առաջնախաղի վայրՄիլան, «Կարկանո» թատրոն
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
 Anna Bolena Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • The Grove Book of Operas, Second Edition, Edited by Stanley Sadie and Laura Macy (Oxford, New York, et al.։ Oxford University Press, 2006), 784 pages.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Բոլեյն (օպերա)» հոդվածին։