Աննան վզից կախ

Անտոն Չեխովի պատմվածքներից

Աննան վզից կախ (ռուս.՝ Анна на шее), Անտոն Չեխովի պատմվածքներից, գրել է 1895 թվականին։

Աննան վզից կախ
ռուս.՝ Анна на шее
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1895
Հրատարակվել էհոկտեմբերի 22 (նոյեմբերի 3), 1895
Թվային տարբերակilibrary.ru/text/452/index.html

Հրապարակում խմբագրել

1895 թվականի հոկտեմբերի 15-ին Չեխովը պատմվածքի տեքստը ուղարկում է «Ռուսական տեղեկագրեր» հրատարակչության խմբագիր Վասիլի Սոբոլևսկուն[1]. : Ստեղծագործությունը լույս է տեսնում 1895 թվականի հոկտեմբերի 22-ին № 292 թողարկման մեջ։ Վերամշակված տարբերակով (մասնավորապես, այն բաժանվել էր երկու գլխի ավելացնելով բազմաթիվ մանրամասներ, որոնք գլխավոր հերոսուհու կերպարին տալիս են զգալի հստակություն) պատմվածքը ընդգրկվում է Անտոն Չեխովի ստեղծագործությունների ժողովածուի իններորդ հատորում, որը հրապարակվում է 1899-1901 թվականներին հրատարակիչ Ադոլֆ Մարքսի կողմից[2]։ Վերջնական տարբերակում պատմվածքի վերջին մասը պատմվում է բացառապես գլխավոր հերոսուհու կողմից, որը դառնում է ավելի կենսուրախ, ինքնահավան և իր ընտանիքից հեռացած։ Երգիծական բնույթի բազմաթիվ մանրամասներ են ավելացվում Մոդեստրա Ալեքսեևիչի նկարագրին։

Սյուժե խմբագրել

Իր գրառումներում ինքը` Չեխովը, ամփոփում է «Աննան վզից կախ» պատնվածքի սյուժեն, երբ դեռևս չէր գրել այն։

  Հինգ տղա եղբայրներ ունեցող աղքատ աղջիկը, գիմնազիստուհին ամուսնանում է հարուստ չինովնիկի հետ, ով կշտամբում է նրան յուրաքանչյուր կտոր հացի համար` պահանջելով հնազանդություն, երախտագիտություն (երջանկացրել), ծաղրանքի է ենթարկում նրա ազգուտակին։ «Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա իր պարտականությունները»։ Նա հանդուրժում է այդ ամենը, վախենալով հակաճառել, որպեսզի չընկնի նախկին աղքատության գիրկը։ Պարահանդեսի հրավեր ղեկավարից։ Պարահանդեսում նա սենսացիա էր նախապատրաստել։ Կարևոր մարդը սիրահարվում է նրան` դարձնելով սիրուհի (նա հիմա ապահովված է)։ Երբ նա տեսնում է ղեկավարությունը իրեն փնտրում է, որ ամուսնուն ինքը պետք է, արդեն սկսում է ամուսնու հետ խոսել արհամարհանքով։ Գնա հեռու, հիմար։  

Ստեղծագործության ավարտված սյուժեն համանման է, բացառությամբ նրա, որ Աննան այնտեղ ավելի մեծ է և ունի երկու եղբայր։ Պատմվածքի անվանումը ինքնին երկիմաստ է։ Այն կապված է Սուրբ Աննայի շքանշանի և նրա կրման ձևի հետ։ Աննայի ամուսինը` Մոդեստ Ալեքսեևիչը, ըստ սյուժեի ստանում է շքանշանի երկրորդ աստիճանը և խաչ, որը պետք է վզից կախված լինի[3]։

Քննադատների կարծիքներ խմբագրել

Գրող և քննադատ Յուրի Գովորուխա-Օտրոկը 1895 թվականի հոկտեմբերին գրած իր հոդվածում Չեխովի պատմվածքը համադրում է Ալեքսանդր Օստրովսկու նմանատիպ սյուժեի հետ, եզրակացնելով, որ այն ժամանակ երբ վերջինս ձգտում է սյուժեին տալ դրամայի և ողբերգության բնույթ, Չեխովը բավարարվում է կատակերգական մոտեցումներով, որը նա մշակել էր իր ավելի վաղ շրջանի ստեղծագործություններում[4]։

1904 թվականին քննադատ Յուրի Դյագիլևը (կեղծանունը` Յուրի Չերեդա), վերլուծելով «Աննան վզից կախ» և «Կիսավերնահարկով տունը», պատմվածքները, եկել է այն եզրակացության, որ Չեխովին և Դոստոևսկուն պետք է համարել «քաղքենիական երջանկության» երգիչներ[5]։

Հարմարեցում խմբագրել

Անտոն Չեխովի «Աննան վզից կախ» պատմվածքի հիման վրա 1954 թվականին ԽՍՀՄ-ում նկարահանվում է «Աննան վզից կախ» ֆիլմը, որը դիտել են 31,9 մլն մարդ։ 1957 թվականին Իտալիայում կայացած Միջազգային կինոփառատոնում ֆիլմը արժանանում է «Ոսկե դափնու ճյուղ» մրցանակի[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ФЭБ: Гришунин и др. Примечания: Чехов. ПСС. Т. 9. — 1977 (текст)». feb-web.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
  2. Родионова, В.М. Комментарии к рассказу «Анна на шее».
  3. А. Лобачевский. Памятная книжка о ношении орденов, медалей и других знаков отличия. СПб., 1886.
  4. «Бедная невеста». По поводу рассказа А. П. Чехова «Анна на шее». — «Московские ведомости», 1895, № 295, 26 октября.
  5. «О пошлости». — «Новый путь», 1904, апрель
  6. Международный кинофестиваль в Bordighera Արխիվացված 2016-12-29 Wayback Machine>

Արտաքին հղումներ խմբագրել