Աննան արևադարձային երկրներում

«Աննան արևադարձային երկրներում» (ռուս.՝ «Anna in the Tropics»), կուբայական ծագում ունեցող ամերիկացի դրամատուրգ Նիլո Կրուզի պիեսը։ 2003 թվականին Կրուզը այդ ստեղծագործության համար ստացել է Պուլիցերյան մրցանակ[1]։

Աննան արևադարձային երկրներում
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպիես
ՀեղինակNilo Cruz?
Բնագիր լեզուանգլերեն
Առաջին ներկայացումհոկտեմբերի 12, 2002

Գործող անձինք խմբագրել

  • Սանտյագո – սիգարի գործարանի սեփականատեր
  • Օֆելյա – նրա կինը, որը ղեկավարում է գործարանը
  • Մարելլա – նրանց դուստրը
  • Կոնչիտա – նրանց դուստրը
  • Չեչե – Սանտյագոյի ազգական
  • Պալոմո – Կոնչիտայի ամուսինը
  • Խուան Խուլիան – դասախոս
  • Էլիադես
  • Գործարանի աշխատողներ

Սյուժե խմբագրել

Պիեի գործողությունները ծավալվում են սիգարի արդյունաբերության կենտրոն Տամպայում, որ տեղակայված է Մայամիից ոչ հեռու։ Գործողության ժամանակը 1929 թվականն է, երբ սիգարները սկսում են դուրս գալ նորաձևությունից, իսկ շուկան գրավում է ծխախոտը։ Սիգարը ձեռքով փաթաթելու ավանդույթը, որ 19-րդ դարում իրենց հետ Ֆլորիդա էին բերել կուբացի ներգաղթյալները, նախատեսում էր, որ աշխատանքն ուղեկցվի բարձրաձայն ընթերցումով։ Հատուկ վարձված դասախոսը աշխատողների համար ընթերցում էր գեղարվեստական գրականություն։  Սակայն 1930-ական թվականներին ֆաբրիկաների սեփականատերերն սկսում են հրաժարվել ձեռքի աշխատանքից և ձեռք բերել սարքավորումներ։

Կուբայից ժամանած նոր դասախոսը ֆաբրիկայի բանվորների համար սկսում է կարդալ Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպը, ինչի արդյունքում վեպն սկսում է անսպասելի ազդեցություն ունենալ պիեսի հերոսների ու նրանց հարաբերությունների վրա, որոնք սկսում են դուրս գալ վերահսկողությունից։

Ճանաչում խմբագրել

Ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել 2002 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆլորիդա նահանգի Կորալ Գեյբլս քաղաքի Նոր թատրոնում։ Կրուզի՝ Պուլիտցերյան մրցանակի արժանանալուց հետո պիեսն ակնթարթորեն կուլտային է դարձել լատինաամերիկացիների շրջանում։

«Աննան արևադարձային երկրներում» ներկայացումը 2004 թվականին ներկայացվել է «Թոնի» մրցանակի երկու անվանակարգերում՝ լավագույն ներկայացում և լավագույն գլխավոր դերակատարուհի (Դաֆնա Ռուբին Վեգա)[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jacqueline Foertsch American Drama: In Dialogue, 1714-Present. — Macmillan International Higher Education, 2017-06-21. — 298 с. — ISBN 9781137605290
  2. David Krasner A Companion to Twentieth-Century American Drama. — John Wiley & Sons, 2008-04-15. — 598 с. — ISBN 9781405137348