Անյուտա (պատմվածք)

Անտոն Չեխովի պատմվածքներից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անյուտա (այլ կիրառումներ)

Անյուտա (ռուս.՝ Анюта), Անտոն Չեխովի պատմվածքներից, գրել է 1886 թվականին։ Առաջին անգամ լույս է տեսել 1886 թվականի մարտի 5-ին Օսկոլկի ամսագրում 1886 թվականի թիվ 8 համարում։ Չեխովի կենդանության օրոք պատմվածքն արդեն թարգմանվել է բուլղարերեն, գերմաներեն, սերբախորվաթերեն , չեխերեն[1]։

Անյուտա
ռուս.՝ Анюта
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1886
Հրատարակվել էփետրվարի 22 (մարտի 6), 1886

Պատմություն խմբագրել

Անտոն Չեխովը պատմվածքը գրել է 1886 թվականին։ Առաջին անգամ այն լույս է տեսել մարտի 5-ին (հին տոմարով` փետրվարի 23-ին) Օսկոլկի ամսագրի 1886 թվականի թիվ 8 համարում` ստորագրված Ա. Չեխոնտե։ Խմբագրված տարբերակը 1886 թվականին հայտնվել է Խայտաբղետ պատմություններ հավաքածուում։ Ավելի ուշ Չեխովն այն ընդգրկել է 1899-1901 թվականներին հրատարակիչ Ադոլֆ Մարքսի հրապարակած իր աշխատանքների երկրորդ հատորում։

1886 թվականի փետրվարի 16-ին (հին տոմարով` 3-ին) գրող Նիկոլայ Լեյկինին գրած նամակում Չեխովը գրել է գրաքննության հնարավոր խնդիրների մասին։

  Ձեզ եմ ուղարկել պատմությունը ... Այնտեղ շոշափվում է ուսանողության թեման, սակայն անլիբերալ ոչինչ չկա։ Այո, և ժամանակն է հրաժարվել ձևապաշտությունից։  

Գրաքննիչները պատմվածքն արգելել են։ Փետրվարի 6-7-ին Լեյկինը Չեխովին գրել է.

  Թիվ № 6-ի համար նախատեսված Ձեր պատմությունը թույլ չեն տվել։ «Անյուտան» մնացել է գրաքննության հանձնաժողովի դիտարկմանը, սակայն դա արդեն համարժեք է, որ պատմությունը կորած է Օսկոլկի ամսագրի համար։ Ինչ-որ պուրիտանություն անպայման ուզում է, որ պատմության մեջ չլինեն մարդիկ, ովքեր գտնվում են արտամուսնական կապերում, ինչևէ։ Աստված գիտի, թե ինչ է։ Ահավոր զայրացած եմ <...> «Անյուտայի» սրբագրումը դեռ չի կցվում։ Վաղը կեսօրին կգնամ գրաքննիչի մոտ և կխոսեմ նրանց հետ[2]։  

Հետագայում գրաքննության հանձնաժողովը, մի շարք կրճատումներով, թույլ է տվել «Անյուտա» պատմվածքը։ 1886 թվականի փետրվարի 13-14-ին Լեյկինը Չեխովին ասել է.

  Գրաքննության հանձնաժողովից ստացել եմ Ձեր «Անյուտա» պատմվածքի փաթեթը։ Հանձնաժողովը թույլատրել է այն, որոշակի ջնջումներով, որոնցից է ուսանողի արտամուսնական կենակցությունն Անյուտայի հետ, մշուշոտ է, որ նա մինչև այդ ապրել է այլ ուսանողների հետ։ Ըստ իս` պատմությունն այդքան էլ անպետք չէ և դեռ լավ է մնացել։  

Նախքան երկերի ժողովածուում պատմությունը հրապարակելը Չեխովը լրամշակել է տեքստը։ Հեղինակը կատարել է կրճատումներ, ոճական խմբագրումներ, փոխել է Անյուտայի ոճը, հեռացրել է նրա անհաստատակամությունը ընդգծող մանրամասները։ Տեքստից հանել է իրավաբան Կլիկուշինի կերպարը, նրա մենախոսությունը տրվել է նկարիչ Ֆետիսովին։ Կերպարների ելույթներից հանվել են գռեհիկ արտահայտնությունները, վերաշարադրել է պատմության ավարտը։

Համառոտ սյուժե խմբագրել

Անյուտան, մի երիտասարդ աղջիկ, «Լիսաբոն» հյուրանոցում ապրում է աղքատության մեջ երրորդ կուրսի բժիշկ-ուսանող Ստեփան Կլոչկովի հետ և հանդիսանում է նրա անատոմիական մոդելը։ Նա վաստակում է ձեռագործությամբ և մտածում այն մասին, թե ինչպես դուրս գալ աղքատությունից։ Սրանց մոտ է գալիս նկարիչ Ֆետիսովը և Կլոչկովին խնդրում աղջկան մի քանի ժամով որպես մոդել տրամադրել իրեն։ Կլոչկովը համաձայնում է, բայց աղջիկը ցանկություն չունի նկարչի առջև կեցվածք ընդունելու։ Կլոչկովը պնդում է.

  Դե, բավական է։ Մարդը հանուն արվեստի է խնդրում և ոչ թե ինչ որ մանրուքի համար։ Ինչո՞ւ չօգնենք, եթե կարող ենք։  

Ընկերները խորհում են գեղագիտության մասին։ Արվեստագետը տանում է աղջկան։ Որոշ ժամանակ անց նա վերադառնում է նկարչի մոտից` հոգնած որպես մոդել երկար կանգնելուց։ Կլոչկովը որոշում է թողնել Անյուտային, բայց կարեկցանքից ելնելով, թույլ է տալիս նրան մնալ իր հետ ևս մեկ շաբաթ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «А. П. Чехов. Рассказ Анюта». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  2. Рассказ Анюта

Գրականություն խմբագրել

  • Чехов А. П. Анюта // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. - М.: Наука, 1974-1982. т. 4. [Рассказы, юморески], 1885-1886. - М.: Наука, 1976. - С. 340-344.
  • «Наблюдатель», 1886, № 12, стр. 38. Рецензии на сборник «Пестрые рассказы».
  • «Мир божий», 1900, № 11, стр. 93.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Анюта. Оригинальный русский текст.
  • Анюта, перевод Constance Garnett на английский язык.