Անմիջական Կախա
«Անմիջական Կախա», ռուս ռեժիսոր Վիկտոր Շամիրովի կինոկատակերգությունը, որը հիմնված է համանուն համացանցային սերիալի վրա։ Գլխավոր դերերում են դերասաններ Արտյոմ Ղարագյոզյանը և Արտյոմ Կալայջյանը։ Պրեմիերան կայացել է 2020 թվականի նոյեմբերի 12-ին Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի բոլոր գործող կինոթատրոններում։
Երկիր | Ռուսաստան |
---|---|
Ժանր | կինոկատակերգություն |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վիկտոր Շամիրով |
Պրոդյուսեր | Ալեքսեյ Տրոցյուկ, Վիտալի Շլյապպո, Էդուարդ Իլոյան և Դենիս Ժալինսկի |
Դերակատարներ | Լյուդմիլա Արտեմևա և Միքայել Պողոսյան |
Տևողություն | 110 րոպե |
Շահույթ | 7 500 000 $[1] |
Ֆիլմի պրեմիերան նախատեսված էր 2020 թվականի ապրիլի 1-ին, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով այն հետաձգվել է անորոշ ժամանակով։ Ռուսաստանի կինոթատրոններում պրեմիերային ցուցադրությունը կայացել է 2020 թվականի նոյեմբերի 12-ին։ Առաջին հանգստյան օրերին կինոնկարը գլխավորել է ռուսական վարձույթը[2]։
Ռուսական մամուլում ֆիլմն արժանացել է տարբեր գնահատականների[3][4]։
Սյուժե խմբագրել
Կախան սիրահարվում է հիասքանչ Սոֆային, սակայն, որպեսզի մոտենա նրա սրտին, նրան հարկավոր է իր ՎԱԶ-2101 մակնիշի ավտոմեքենայով վազանց կատարել Ռուսլանի նոր BMW-ն և մոռանալ Սերգոյի հետ ընկերության մասին։ Հարց է առաջանում, թե ինչ կընտրի Կախան՝ սերը, թե ընկերությունը։
Դերերում խմբագրել
- Արտյոմ Ղարագյոզյան - Կախա
- Արտյոմ Կալայջյան - Սերգո
- Մարինա Կալեցկայա - Միլենա
- Լյուդմիլա Արտյոմովա - Միլենայի մայրը
- Միքայել Պողոսյան - Սերգոյի պապը
- Նանա Մուշտակովա - Սոֆա
- Միլենա Ցվոխրեբա-Ագրանովիչ - Կախայի մայրը
- Թամարա Տուրավա - Մուզիկա
- Վարդան Դանիելյան - Երևան
- Արթուր Հովհաննեսյան - Ռուսլան
- Յուլիա Գրեվցովա - Տարանկա
- Դանիլ Իվանով - Օպերատոր, Պուշկին
Նկարահանման խումբ խմբագրել
- Պրոդյուսեր - Ալեքսեյ Տրոցյուկ, Վիտալի Շլյապո, Էդուարդ Իլոյան և Դենիս Ժալինսկի
- Սցենարի հեղինակ - Արտյոմ Կալայջյան, Արտյոմ Ղարագյոզյանի և Վիկտոր Շամիրովի մասնակցությամբ
- Բեմադրող ռեժիսոր - Վիկտոր Շամիրով
- Բեմադրող օպերատոր - Սեմյոն Յակովլև
- Բեմադրող նկարիչ - Միքայել Վելիչկո
- Ռեկվիզիտի նկարիչ - Էրիկա Ռոբերթս
- Կոստյումների նկարիչ - Բորիս Կուկոլնիկ
- Գրիմի նկարիչ - Յեվգենիա Գնեդովա
- Կոմպոզիտոր - Ռամզան Կալակուտոկ
- Մոնտաժի ռեժիսոր - Վիկտոր Շամիրով
- Ձայնային ռեժիսոր - Դմիտրի Կասյան
- Գործադիր պրոդյուսեր - Դմիտրի Կոնոնովիչ
- Ստեղծագործական պրոդյուսեր - Ռուսլան Խաչմամուկ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://ekinobilet.fond-kino.ru/films/detail/111019620/
- ↑ «Комедия "Непосредственно Каха" возглавила российский кинопрокат в выходные». ТАСС. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Рецензии на фильм Непосредственно Каха (2020), отзывы
- ↑ Непосредственно Каха (2020) отзывы о фильме, трейлер — Мегакритик