«Անձրևի մարդը» (անգլ.՝ Rain Man), 1988 թվականին ռեժիսոր Բարրի Լևինսոնի նկարահանած հուզիչ դրամա Դասթին Հոֆմանի և Թոմ Քրուզի դերակատարմամբ։

Անձրևի մարդը
անգլ.՝ Rain Man
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա, հումորային դրամա և բադի մուվի
Թեմամոլեխաղ և աուտիզմ
Թվականդեկտեմբերի 16, 1988[1], մարտի 17, 1989, մարտի 16, 1989[2] և 1988
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲարրի Լևինսոն
ՊրոդյուսերՄարկ Ջոնսոն
Սցենարի հեղինակԲարի Մորոու և Ռոնալդ Բես
ԴերակատարներԴասթին Հոֆման, Թոմ Քրուզ, Վալերիա Գոլինո, Ջերալդ Մոլեն, Ջեք Մարդոք, Մայքլ Դ․ Ռոբերթս, Բոնի Հանթ, Բարրի Լևինսոն, Բեթ Գրանթ, Լյուսինդա Ջեննի, Ջեյք Հոֆման[3], Քրիս Մալքի[3] և Ռեյ Բեյքեր
ՕպերատորՋոն Սիլ
ԵրաժշտությունՀանս Ցիմեր
ՄոնտաժՍթու Լինդեր
Պատմվածքի վայրԼոս Անջելես և Միսսուրի
Նկարահանման վայրԿալիֆոռնիա և Լաս Վեգաս Վելլի
ԿինոընկերությունBarris Industries և United Artists
Տևողություն128 րոպե
Բյուջե25 000 000 $
Շահույթ354 800 000 $[4]

Ֆիլմը գլխավոր հերոսն աուտիզմով հիվանդ Ռեյմոնդն է, ում մարմնավորել է Դասթին Հոֆմանը։ Կարելի է ասել, որ Հոֆմանի այս դերը կինոյի պատմության լավագույն դերակատարումներից մեկն է։ Ֆիլմն արժանացել է 4 Օսկարի։

Ռեյմոնդի համար որպես նախատիպ սցենարիստներն ունեցել են արտառոց հիշողության տեր ամերիկացի Կիմ Պիկին։

Սյուժե խմբագրել

Եսասեր երիտասարդ Չառլի Բեբբիտն անսպասելի իմանում է, որ իր հանգուցյալ միլիոնատեր հայրը ժառանգությունը թողել է ոչ թե իրեն, այլ աուտիզմով հիվանդ եղբորը՝ Ռեյմոնդին։ Ռեյմոնդն ապրում է հոգեբուժանարում և նրա գոյության մասին Չառլին նույնիսկ չգիտեր։ Զայրացած Չառլին որոշում է Ռեյմոնդին վերցնել հիվանդանոցից իր մոտ և բնակվել նրա հետ մինչև ժառանգության կեսը կհասնի իրեն։

Ռեյմոնդը, չնայած ֆենոմենալ հիշողությանը ու մտավոր արտակարգ կարողություններին, հոգեպես գրեթե երեխա է, որն ապրում է իր հորինած աշխարհում՝ խիստ սահմանված ռեժիմով։ Սկզբում Չառլին և իր ընկերուհին՝ Սյուզաննան, չեն կարողանում հարմարվել Ռեյմոնդի տարօրինակ պահվածքին, սակայն երկու եղբայրները աստիճանաբար մտերմանում են, և Չառլին Ռեյմոնդի օգնությամբ կարողանում է դուրս գալ իր ֆինանսական ծանր դրությունից։

Շուտով պարզվում է, որ նրանց ծնողները Ռեյմոնդին տեղափոխել են հիվանդանոց այն բանից հետո, երբ նա Չառլիիին այրվածքներ էր հասցրել տաք ջրով։ Նրանց խոսակցություններից մեկի ժամանակ Չառլին ասում է, որ իր հիշողությունների մեջ տպավորվել է անձրևի մարդը, ով երգում էր իր համար և հանգստացնում իրեն, երբ ինքը դեռ շատ փոքր էր։ Պարզվում է, որ այսպես ասած անձրևի մարդը հենց իր եղբայր Ռեյմոնդն էր (անգլերեն Raymond և Rain Man բառերը շատ նման են հնչում)։

Խորհրդակցելով բժիշկ Չառլիի հետ՝ նա համաձայնում է Ռեյմոնդին տեղափոխել հիվանդանոց, որտեղ Ռեյմոնդի համար ավելի հանգիստ և հարմար կլինի, իսկ ինքը կայցելի հիվանդ եղբորը։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Դասթին Հոֆման Ռեյմոնդ Բեբբիտ Ռեյմոնդ Բեբբիտ
Թոմ Քրուզ Չառլի Բեբբիտ Չառլի Բեբբիտ
Վալերիա Գոլինո Սյուզաննա Սյուզաննա
Ջերալդ Մոլեն բժիշկ Բրյուներ բժիշկ Բրյուներ
Բոննի Հանթ Սալլի Դիբբս մատուցողուհի Սալլի Դիբբս
Բարրի Լևինսոն ավարտի տեսարանի բժիշկներից

Մրցանակներ խմբագրել

Ընդհանուր թվով ֆիլմը ստացել է 21 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 14-ի։

Օսկար խմբագրել

Ներկայացվել է Օսկարի 8 անվանակարգում, ստացել 4-ը

Ոսկե Գլոբուս խմբագրել

Ներկայացվել է Ոսկե Գլոբուսի 4 անվանակարգերում ստացել 2-ը

  • Լավագույն ֆիլմ (դրամա)
  • Լավագույն դերասան (դրամա) - Դասթին Հոֆման

Այլ մրցանակներ խմբագրել

Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 63-րդն է։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել