Անձրևային երեք օր (անգլ.՝ Three Days of Rain), ռեժիսոր Մայքլ Մերեդիտի կողմից 2002 թվականին նկարահանված դրամատիկ ֆիլմ։ Սյուժեն հիմնված է Անտոն Պավլովիչ Չեխովի վեց պատմվածքների վրա, որոնց գործողությունները տեղափոխված են ժամանակակից Քլիվլենդ։ Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2002 թվականի մայիսի 12-ին Թրայբեկի կինոփառատոնում։ 2003 թվականին ֆիլմը ցուցադրվել է նաև Կաննի և Մոսկվայի կինոփառատոների շրջանակներում։

Անձրևային երեք օր
անգլ.՝ Three Days of Rain
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա
Թվական2002
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄայքլ Մերեդիտ[1]
Սցենարի հեղինակՄայքլ Մերեդիտ
ԴերակատարներՓիթեր Ֆալք, Էրիկ Ավարի, Ալիմի Բալլարդ, Չակ Քուփեր, Բլայթ Դաններ, Մարկ Ֆոյերսթին, Ջորջ Կուչեր, Լայլ Լովեթ և Ջոն Քերոլ Լինչ
Պատմվածքի վայրՔլիվլենդ
Տևողություն98 րոպե[2]

Սյուժե խմբագրել

Մի սովորական երեքշաբթի Քլիվլենդում ամպրոպ սկսվեց, որը տևեց երեք օր։ Տարբեր մարդկանց վեց պատմությունների մասին է պատմվում ֆիլմում, որը միավորում է այս ամպամած եղանակը։ Դրանցից են թմրամոլը, որը զրկվել է դստեր նկատմամբ խնամակալությունից իր կործանարար սովորության պատճառով, որդուն կորցրած տաքսու վարորդը, բիզնեսմենը, որի ընկերությունը սալիկներ է արտադրում, իր աշխատանքը կորցրած մտավոր հետամնաց դռնապանը, տեղացի դիջեյը և քաղաքի մյուս բնակիչները։

Դերերում խմբագրել

  • Պենելոպա Ալլեն - Հելլեն
  • Էրիկ Ավարի - Ալեքս
  • Ալիմի Բալլարդ - Դերրիկ
  • Ջոուի Բիլոու - Դենիս
  • Բրյուս Բոն - Կրենստոն
  • Ռոբետ Կասսերլի - Ռէյ
  • Փիթեր Ֆալկ - Վալդո
  • Բլայթ Դաններ - կեբեով կինը
  • Մարկ Ֆոյերստին - մեքենա գնողը
  • Լայլ Լովետ - դիջեյ
  • Ջոն Քերոլ Լինչ - հյուր
  • Ուեյն Ռոջերս - բիզնեսմեն
  • Ռոբերտ Կերադայն - վարորդ
  • Կիր Դուլլի - կամեո
  • Ջեյսոն Պատրիկ - կամեո

Պարգևներ, անվանակարգեր խմբագրել

Տարի Պարգև Անվանակարգեր Թեկնածուներ Արդյունք
2002 Թրայբեկի կինոփառատոն Լավագույն խաղարկային ֆիլմ Մայքլ Մերեդիտ Առաջադրված
2003 Method Fest Լավագույն ֆիլմ Մայքլ Մերեդիտ Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասան Էրիկ Ավարի Հաղթանակ

Կարծիքներ խմբագրել

Ֆիլմն արժանացել է կինոքննադատների տարբեր գնահատականների[3][4]։ Rotten Tomatoes կայքում 10%-ի հիման վրա ֆիլմն ունի 40% դրական ակնարկ, Metacritic կայքում` 100-ից 52 միավոր 12 ակնարկներից։ Ամերիկացի կինոքննադատ Ռոջեր Էբերթը 4 աստղից ֆիլմին տվել է 2,5 աստղ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել