Անձինք Եմենի մետաղադրամների վրա

Անձինք Եմենի մետաղադրամների վրա։

Խստորեն հետևելով իսլամի կանոններին, Եմենի նախա-հանրապետական (տեղական էմիրությունների) դրամների վրա անձինք չէին պատկերվում։ Այդ ավանդությանը հետևեց նաև գաղութատեր Բրիտանիան, որը նույնպես չէր պատկերում իր միապետների կերպարները մետաղադրամների երեսակողմի վրա, ինչը գրեթե պարտադիր էր բոլոր բրիտանական մետաղադրամների վրա։ Միայն անկախություն ստանալուց հետո Եմենի (այդ թվում՝ Եմենի Արաբական Հանրապետություն և Եմենի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն) դրամների վրա սկսեցին պատկերվել անձինք։

Անուն Թվական Դրամանիշ Ծանոթագրություն
Մոնա Լիզա 1975 5 ռիալ, արծաթ Լեոնարդո Դա Վինչիի հռչակավոր Մոնա Լիզան՝ ռևերսի վրա։
Աբդուլլա Բարադունի, եմենցի բանաստեղծ 1981 2 դինար, արծաթ Բանաստեղծի պատկերը՝ ռևերսի վրա։

Աղբյուրներ խմբագրել

  • Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. 2002 Edition (20th Century), Pages 2014, 2016