Անհոյական թատրոն (հոյձյույ), չինական թատրոնի տեսակ, երաժշտական դրամայի ձևերից մեկը, որտեղ երգը գերիշխում է խոսքին՝ ժողովրդական ոճը համադրելով դասականի հետ։ Ծագել է Չինաստանի Անհոյ նահանգում 17-րդ դարում։ 19-րդ դարի կեսերին անհոյական թատրոնը միաձուլվել է չինական թատրոնի այլ տեսակների հետ և առաջացել է ձինսի թատրոնը, որն այժմ հայտնի է Պեկինի երաժշտական դրամա անվամբ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան (Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտ) (խմբ. Ռ․ Զարյան), Երևան, «Հայաստան» (ИБ 4742), 1986, էջ 12 — 208 էջ. — 5000 հատ։