«Անհարկի հաղթանակ» (ռուս.՝ «Ненужная победа»), ռուս գրող Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը։ Առաջին անգամ տպագրվել է «Будильник» ամսագրում 1882 թվականի հունիս-օգոստոս ամիսներին (№ 24-34) «Ա. Չեխոնտե» (ռուս.՝ «А. Чехонте») ստորագրությամբ և «Պատմվածք» ենթավերնագրով[1]։

Անհարկի հաղթանակ
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1882
Հրատարակվել է1882

Սյուժե խմբագրել

Վիպակը բաժանված է ինը գլուխների։ Վիպակում նկարագրվում է երիտասարդ հունգարացի երգչուհի Իլկայի կյանքն ու մահը[2]։ Վիպակի հեղինակը վերջաբանում գրում է պատմության ստեղծման իր տարբերակը։ Վիպակը գրել է լրագրող դ'Օմարենը, որը սիրահարված է Իլկային։ Դ'Օմարենը Հունգարիայում իմացել է իր սիրելիի մահվան մասին, որից հետո հիվանդացել է, հաստատվել գոլդաուգենյան անտառում և գրել վիպակ «գեղեցկուհի Իլկայի» մասին։ Մի անգամ պատմության իրական հեղինակը անցել է գոլդաուգենյան անտառով, հանդիպել դ'Օմարենին, կարդացել նրա պատմությունը և թարգմանել ռուսերեն։

Պատմության գլխավոր հերոսը աղքատ երաժշտի դուստր է։ Մի անգամ կոմսուհի Գոլդաուգենը մտրակով հարվածում է Իլկայի հորն այն բանից հետո, երբ նա ավստրիացիների դեմ հայրենասիրական հունգարական երգ է երգում։ Իլկան վիրավորվում է կոմսուհու արարքից և ցանկանում է վրեժ լուծել նրանից։ Նա սիրահարվում է աղքատացած բարոն ֆոն Զայնիցին՝ կոմսուհու սիրեկանին։ Բարոնը սիրահարվում է Իլկային։ Զայնիցը պահանջում է, որ Իլկան մեկ միլիոն օժիտ ունենա։ Դա Իլկային հաջողվում է, երբ նա դառնում է հայտնի երգչուհի։ Նա Փարիզում «վիճակահանության» է ներկայացնում իրեն 100000 ֆրանկի դիմաց։ Ծերունին, որին բաժին է հասնում երգչուհին, հարբեցվում է մորֆինով։ Օժիտի համար մեկ միլիոն ֆրանկ կուտակելուց հետո Իլկան վերադառնում է Ավստրիա և ամուսնանում Զայնիցի հետ։ Դրանով նա վրեժ է լուծում կոմսուհուց։ Սակայն վերջինս ներում է երգչուհուն թունավորումից մահանալուց առաջ։ Տուժում է նաև բարոն ֆոն Զայնիցը։ Պելցերները նրան կեղծ կտակ են ուղարկում, որի համար նա դատապարտվում է և զրկվում բարոնական տիտղոսից։

Կերպարներ խմբագրել

  • Իլկա Ցվիբուշ, Շան ատամներ մականունով, 17 տարեկան փողոցային երգչուհի, որը նվագում է տավիղ
  • Ցվիբուշ, Իլկայի հայրը, ջութակ նվագող տարեց փողոցային երաժիշտ
  • Թերեզա ֆոն Գոլդաուգեն, կոմսուհի, ծննդյան անունը՝ բարոնուհի ֆոն Գեյլենշտրալ, կոմս Գոլդաուգենի կինը
  • Արթուր ֆոն Զայնից, բարոն, երիտասարդ որսորդ, 28 տարեկան, Թերեզայի սիրեկանը
  • Սիլվիա ֆոն Զայնից, Արթուրի քույրը
  • Բորիս Պելտցեր, Սիլվիայի ամուսինը
  • Մարթա Բլաուխեր
  • Ծեր և երիտասարդ Ֆրիցներ (հայր և որդի), Գոլդաուգենի գյուղացիներ
  • Մադմուազել Բլանշար, թատրոնի սեփականատեր Փարիզում
  • Ալֆրեդ Դեզիրե, դրագուն
  • Ադոլֆ Բախ, բանկիրի որդի
  • Անդրե դ'Օմարեն, «Ֆիգարո» թերթի լրագրող, Իլկայի ծանոթը Ֆրանսիայում
  • Մարկ Լուվրեր, փարիզցի տարեց գործարանատեր

Ստեղծման պատմություն խմբագրել

Ռուս արձակագիր Ալեքսանդր Ամֆիտեատրովը գրել է. «Մի անգամ իմ ներկայությամբ նա [Ա. Չեխովը] «Будильник»-ի խմբագիր Ա. Դ. Կուրեպինի հետ գրազ եկավ, որ նա կգրի մի վիպակ, որը բոլոր ընթերցողները կընդունեն որպես Մոր Յոկայիի պատմվածք, և շահեց գրազը, չնայած որ նա փոքր-ինչ անգամ գաղափար չուներ Հունգարիայի մասին, նա երբեք չէր եղել այնտեղ։ Նրա երիտասարդ տաղանդը շամպայնի պես խաղում էր հազարավոր կայծերով»[3]։ Ռուսաստանում հունգարացի գրող Մոր Յոկայիի (1825-1904) ստեղծագործությունների թարգմանությունները լույս են տեսել 1870-ականների վերջին։ Դրանք հրատարակվել են «Иллюстрированный мир», «Нива», «Иллюстрированный мир» ամսագրերում և հայտնի են եղել ընթերցողների շրջանում։

Ա. Պ. Չեխովի վիպակն առաջին անգամ տպագրվել է «Будильник» ամսագրում 1882 թվականի հունիս-օգոստոս ամիսներին (№ 24-34) «Ա. Չեխոնտե» ստորագրությամբ։

Արձագանքներ խմբագրել

Պատմությունը հաջողություն է ունեցել ժամանակակիցների շրջանում։ Վիպակի կերպար Իլկայի անունն ասոցացվել է հունգարացի երգչուհի Էթելկա Գերստեր-Գարդինիի անվան հետ, որը 1882 թվականին ելույթ է ունեցել Մոսկվայում[4]։

Ըստ Չեխովիստեղծագործության ժամանակակից հետազոտող Գ. Ա. Բյալիի. «...«Անհարկի հաղթանակի» մեջ մեր առջև բոլորովին այլ աշխարհ է. մեծ մարդիկ, մեծ կրքեր, կտրուկ բախումներ, սոցիալական կոնֆլիկտներ, գործողություններով և իրադարձություններով հարուստ կյանք։ Սյուժեի և ոճի մելոդրամատիկ տարրերն այնքան խիտ են հագեցնում վիպակը, որ ակամա ենթադրություն է առաջանում նրա պարոդիական բնույթի մասին։ Սակայն պարոդիայի համար այստեղ բացակայում է ծաղրանկարչությունը, դիտավորությունը, տոնայնության ընդգծված հեգնանքը։ Այստեղ պարոդիա չկա, բայց կա հայտնի ոճավորում < ... > և, որ ամենահետաքրքիրն է, այս վիպակում կա ուժեղ մարդկանց և ազնիվ բնավորությունների ապոթեոզ»[5]։

Էկրանավորումներ խմբագրել

«Անհարկի հաղթանակ» վիպակի նյութերի հիման վրա գրել են «Փողոցային երգչուհու կարիերան» (ռուս.՝ ««Карьера уличной певички»»), «Անհարկի հաղթանակ» (1918), «Իլկա», «Վունիչ տոհմի վերջը» (ռուս.՝ «Конец рода Вунич», 1924, ռեժիսոր՝ Օլեգ Ֆրելիխը (դեբյուտը որպես ռեժիսոր) ֆիլմերի կինոսցենարները[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «А. В. Амфитеатров «Ненужная победа» «Одесские новости», 1911. 6 февраля Сайт Литература и жизнь». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին.
  2. «А. П. Чехов. Повесть «Ненужная победа»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  3. сб. «Курганы», СПб., 1905, стр. 25
  4. М. П. Чехов «Вокруг Чехова». Изд. Московский рабочий. 1964.
  5. Г. А. Бялый. Чехов. В кн. «История русской литературы», т. IX, АН СССР, М. — Л., 1956, стр. 360
  6. «А. П. Чехов «Ненужная победа». Примечания». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել