Անկախության հրապարակ (Գյումրի)


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անկախության հրապարակ (այլ կիրառումներ)

Անկախության Հրապարակ, Գյումրիի երկրորդ ամենամեծ հրապարակը Վարդանանց հրապարակից հետո։ Ունի քառակուսու տեսք (125 x 125 մետր), կառուցվել է 1940-ական թվականներին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Անկախության հրապարակ
Գյումրու Անկախության հրապարակը
ԴիրքՀայաստան Գյումրի
Հայաստան
Տարածք125 x 125
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Խորհրդային շրջանում հրապարակը կոչվել է «Լենինի հրապարակ»։ 1988 թվականի երկրաշարժից բավականին ավերվել է։ 1991 թվականից հրապարակը վերանվանվել է «Անկախության հրապարակ»[1]

Հրապարակը շրջապատված է կանաչ զբոսայգով, որի կենտրոնում տեղադրված է «Հայուհու» հուշարձանը՝ ձեռքում խաչ` ի հիշատակ 1988 թվականի երկրաշարժի զոհերի։

Շինություններ խմբագրել

Հրապարակի շրջակայքում են գտնվում հետևյալ շինությունները`

  • Գյումրու նախկին տեքստիլ գործարանը, հյուսիսային կողմ
  • Գյումրու դատարանը, հյուսիսարևմտյան կողմ
  • Գյումրու գեղարվեստի ակադեմիան, արևմտյան կողմ
  • Գյումրու ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոնը, հարավային կողմ
  • Պրոգրես համալսարանը, արևելյան կողմ

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել