Ոգեպաշտություն

(Վերահղված է Անիմիզմից)

Ոգեպաշտություն, անիմիզմ (լատին․՝ anima - ոգի, հոգի)՝ հավատ ոգիների և հոգու նկատմամբ, որոնք իբր կառավարում են մարդկանց, կենդանիներին, շրջապատող աշխարհի առարկաներն ու երևույթները։ Ոգեպաշտություն է նաև այն կեղծ հայեցակետը, ըստ որի բնության բոլոր էակներն ու առարկաներն ունեն հոգի։

Bertalda, Ոգիների հարձակումը

Ծագում խմբագրել

Ոգեպաշտության ծագման հարցը աղերսվում է կրոնի ծագման մասին ավելի ընդհանուր հարցին։ Ոգեպաշտությունը տոհմային համայնքի փուլում առաջացած երևույթ է, որի տարրերը պահպանվել են համաշխարհային բոլոր կրոններում։

Մոգություն և անիմատիզմ խմբագրել

Ոգեպաշտությունից պետք է տարբերել մոգությունը, որը հավատ է գերբնական ճանապարհով նյութական առարկայի վրա անմիջականորեն ազդելու մարդու հնարավորությունների նկատմամբ և Անիմատիզմը (լատին․՝ animatus - շնչավորված), որը հավատ է բնության կամ նրա մասերի անդեմ շնչավորվածության նկատմամբ։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 606