Անիբալե Աբատի Օլիվիերի (իտալ.՝ Annibale degli Abati Olivieri, հունիսի 17, 1708(1708-06-17)[1][2], Պեզարո, Պապական մարզ - սեպտեմբերի 29, 1789(1789-09-29)[1][2], Պեզարո, Պապական մարզ), իտալացի հնագետ, դրամագետ, գրադարանավար։ Համարվում է Պեզարո քաղաքի Օլիվերիանա գրադարանի հիմնադիրը։ Անժառանգ արիստոկրատը հեղինակ է հնագիտական և դրամագիտական ստեղծագործությունների։ Նա նաև բացահայտել է «Lucus Pisaurensis» հռոմեական սրբազան պուրակի գտնվելու վայրը։

Անիբալե Աբատի Օլիվիերի
Ծնվել էհունիսի 17, 1708(1708-06-17)[1][2]
ԾննդավայրՊեզարո, Պապական մարզ
Մահացել էսեպտեմբերի 29, 1789(1789-09-29)[1][2] (81 տարեկան)
Մահվան վայրՊեզարո, Պապական մարզ
Մասնագիտությունհնագետ, դրամագետ և գրադարանավար

Կենսագրություն խմբագրել

Օլիվիերին ծնվել է Պեզարոյում 1708 թվականին։ Կրթություն է ստացել Բոլոնյայում, այնուհետև մեկնել է Պիզա, սովորել Տոմազո Ռոմիտոյի, Ջուզեպպե Ավերանիի և Լուիջի Գուիդո Գրանդիի հետ։ 1727 թվականին իրավաբանական կրթություն է ստացել Ուրբինոյում, որից հետո տեղափոխվել է Հռոմ, որտեղ ուսումնասիրել է վիմագրություն։ Այստեղ հորեղբոր՝ Ֆաբիո Աբաի Օլիվիերիի աջակցությամբ կարողացել է գտնել հազվագյուտ հնագիտական գտածոներ, որոնք պահված են եղել անձնական թանգարանում[3]։

1735 թվականին Օլիվիերին վերադարձել է Պեզարո և նույն թվականին հրատարակել իր առաջին անտիկ և բանասիրական աշխատանքները։ Երկու տարի անց ավարտել է պատկերազարդ բնաբանով Marmora Pisaurensia notis աշխատությունը, որին հետևել է ինտենսիվ աշխատանքային ժամանակաշրջանը, որի վկայությունն են նրա գրած բազմաթիվ գրքերը[3]։

1756 թվականին Օլիվիերին Պեզարո քաղաքին մեծ նվիրատվություն է արել՝ տալով իր ձեռագրերի, հազարավոր ստեղծագործությունների տպագիր, ձեռագիր գրադարանը, որը մեծ արժեք է ներկայացնում քաղաքի պատմության և մշակույթի համար, ինչպես նաև իր անտիկ հավաքածուն, որը բաղկացած էր Պեզարոյից պեղված նմուշներից։ Այս նվիրատվությունները հանդիսանում են Օլիվերիանա գրադարանի ձևավորման կորիզը։

Մահը խմբագրել

Մահացել է 1789 թվականին Պեզարոյում։

Ընտրյալ երկեր խմբագրել

  • In festo Ascensionis Christi oratio habita in basilica Lateranensi ad sanctissimum d.n. Benedictum 13. pontificem maximum ab Annibale de Abatibus Oliverio Pisaurensi J.V.D. (1728)
  • Spiegazione di alcuni monumenti degli antichi Pelasgi : trasportata dal Francese con alcune osservazioni sovra i medesimi. (1735)
  • Marmora Pisaurensia notis illustrata (1737)
  • Esame della controversia letteraria che passa (1740)
  • Dissertazione di Annibale degli Abati Olivieri sopra due antiche tavolette di avorio (1743)
  • Elogio dell'Arcidiacono Gio. Giacomo Rubini. (1753)
  • Della fondazione di Pesaro : Si aggiunge una lettera (1757)
  • Lettera sopra alcuni Vescovi ignoti all'Ughelli. (1761)
  • Esame del Bronzo Lerpiriano : pubblicato dallo Spon. (1771)
  • Memorie di Tommaso Diplovatazio, patrizio Costantinopolitano (1771)
  • Spiegazione : di una delle due antiche Basi di Marmo scoperte il di 22. di Novembre 1770 dal Cavalier Domenico Bonanini letta nella. Acc. Pesarese (1771)
  • Ragioni del titolo di provincia metaurense dato alla legazione detta volgarmente di Urbino (1771)
  • Della patria della b. Michellina e del b. Cecco del terz'ordine di S. Francesco. (1772)

Մատենագիտություն խմբագրել

  • Claudi, Giovanni M.; Catri, Liana (2007). Dizionario biografico dei marchigiani (in Italian). Ancona: Il lavoro editoriale. ISBN 978-88-7663-409-3.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FINA WikiAustrian Academy of Sciences.
  3. 3,0 3,1 Claudi, Catri

Արտաքին հղումներ խմբագրել