Անժել Դիաբան Բրեներ (ֆր.՝ Angèle Diabang Brener, 1979, Դակար, Սենեգալ), ժամանակակից սենեգալցի սցենարիստ, կինոռեժիսոր, պրոդյուսեր

Անժել Դիաբան Բրեներ
Ծնվել է1979
ԾննդավայրԴակար, Սենեգալ
Քաղաքացիություն Սենեգալ
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և սցենարիստ
IMDbID ID 2687886

Կենսագրություն խմբագրել

Անժել Դիաբան Բրեները ծնվել է 1979 թվականին, Սենեգալի մայրաքաղաք Դակարում։ Մասնագիտական կրթության առաջին փուլն անցել է Դակարի մեդիա կենտրոնում, այնուհետև սովորել է Ֆրանսիայի պետական կինոդպրոցում և գերմանական Բադեն-Վյուրտեմբերգի հեղինակավոր կինոակադեմիայում[1]։

Ռեժիսորական իր կարիերան սկսել է 2005 թվականին՝ նկարահանելով Mon beau sourire փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է սենեգալցի կանանց գեղեցկության ընկալումների ու չափորոշիչների մասին[1][2]։

Անժել Դիաբան Բրեները ղեկավարում է Karoninka ընկերությունը, որն արդեն մի քանի տասնյակ կինոնկար է թողարկել[1]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 2005 : Mon beau sourire[3][4]
  • 2007 : L’Homme est le remède de l’homme, Ուսեյնու Նդիեյի և Էլ Հաջի Մամադուի հեղինակակցությամբ
  • 2007 : Le Revers de l'exil[2]
  • 2007 : Sénégalaises et Islam
  • 2008 : Yandé Codou, la griotte de Senghor[5]
  • 2014 : Congo, un médecin pour sauver les femmes[1] (փատավավերագրական կինոնկար դոկտոր Դենիս Մուկվեգեի աշխատանքի մասին)

Պարգևներ խմբագրել

  • Sénégalaises et Islam կինոնկարի համար՝
  • 2007. Images citoyennes կինոփառատոնի ժյուրիի մրցանակ (Լիեժ, Բելգիա)
  • 2007. Աֆրիկյան ֆիլմերի փառատոնի հատուկ մրցանակ (Ապտ, Ֆրանսիա)
  • Un air de kora կարճամետրաժ կինոնկարի համար՝
  • Կինո և հեռուստատեսային ֆիլմերի համաաֆրիկյան FESPACO 2019 փառատոնում արժանացել է Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական միության՝ CEDEAO-ի մրցանակին՝ որպես լավագույն կին կինոռեժիսոր և «Բրոնզե նժույգ» մրցանակի[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Une cinéaste sénégalaise filme des Congolaises victimes de violences» (ֆրանսերեն). Sabine Cessou, Rfi.fr, 21 November 2014 (fr)
  2. 2,0 2,1 «Biography of Angèle Diabang on Africiné.org» (ֆրանսերեն).
  3. (Ֆրանսերեն)Sénégalaises et islam Արխիվացված Հունիս 17, 2010 Wayback Machine on Jeune Afrique
  4. (Ֆրանսերեն)Mon beau sourire Արխիվացված 2008-12-01 Wayback Machine on Africultures.com
  5. Le Quotidien (Senegal), Horizon Angèle Diabang, réalisatrice, productrice : « Etre cinéaste, ce n'est pas capter un moment et le montrer sur YouTube » (23 February 2019) [1] (Retrieved 2 June 2019)
  6. Gnigno Faye (2019 թ․ մարտի 2). «Fespaco 2019 : La Sénégalaise Angèle Diabang lauréate du prix de la meilleure femme cinéaste de la Cedeao». teranganews.sn. Վերցված է 2019-03-02-ին.

Գրականություն խմբագրել

  • Françoise Pfaff, 'Angèle Diabang Brener', in À l'écoute du cinéma sénégalais, Éditions L'Harmattan, Paris, 2010, pp. 109–119, 9782296103528