Անժելիկա Վան Բյուրեն
Անժելիկա Վան Բյուրեն, (ի ծնե՝ Անժելիկա Սառա Սինգլտոնի անգլ.՝ Angelica Singleton Van Buren, փետրվարի 13, 1818 կամ 1816[1][2], Wedgefield, High Hills of Santee, Սամտեր շրջան, Հարավային Կարոլինա - դեկտեմբերի 29, 1877 կամ դեկտեմբերի 29, 1878[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ԱՄՆ առաջին տիկին, ԱՄՆ 8-րդ նախագահ Մարտին Վան Բյուրենի hարսը։ Ամուսնացած է եղել նախագահի որդու՝ ԱՄՆ պետքարտուղար Աբրահամ Վան Բյուրենի հետ։ Առաջին տիկնոջ պաշտոնը ստանձնել է այն պատճառով, որ Մարտին Վան Բյուրենի կինը՝ Հաննա Վան Բյուրենը, մահացել է 1819 թվականին և երբեք առաջին տիկին չի եղել, իսկ Մարտին Վան Բյուրենը կնոջ մահից հետո մինչև կյանքի վերջը այրի է մնացել։
Անժելիկա Վան Բյուրեն անգլ.՝ Angelica Singleton Van Buren | |
Կրթություն՝ | Madame Grelaud's French School? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | փետրվարի 13, 1818 կամ 1816[1][2] |
Ծննդավայր | Wedgefield, High Hills of Santee, Սամտեր շրջան, Հարավային Կարոլինա |
Վախճանի օր | դեկտեմբերի 29, 1877 կամ դեկտեմբերի 29, 1878[1] |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Թաղված | Վուդլոն[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Sarah Angelica Singleton |
Ամուսին | Abraham Van Buren? |
Զավակներ | Singleton Van Buren? |
Ինքնագիր | |
Կենսագրություն խմբագրել
Անժելիկա Սառա Սինգլթոնը ծնվել է Վեջֆիլդում՝ Հարավային Կարոլինայում և եղել է Ռիչարդ Սինգլթոնի և նրա կնոջ՝ Ռեբեկա Թրևիս Քոլսի դուստրը[4]։ Անժելիկան մեծանալով բարձր հասարակության միջավայրում Սպիտակ տուն է բերել նրբաճաշակություն և նորարարություն, ինչի պատճառով Առաջին տիկնոջ դերն ավելի հետաքրքիր ու փոքր-ինչ վեհ է դարձել[5]։ ԱՄՆ-ի առաջին տիկին Անժելիկան ամուսնացել է Մարտին Վան Բյուրենի որդու՝ ԱՄՆ-ի պետական քարտուղար Աբրահամ Վան Բյուրենի հետ 1839 թվականի փետրվարի 14-ին Վեջֆիլդում։ Երբ Մարտին Վան Բյուրենը պարտվեց 1841 թվականի նախագահական ընտրությունները, Մարտին Վան Բյուրենի ավագ որդին, Աբրահամը և նրա կինը՝ Անժելիկան, սկսեցին ապրել Մարտին Վան Բյուրենի տանը, ամեն կերպ աջակցելով նրան, լուսավորելով մենակությունը և կարոտը իր սիրելի Հաննայի համար և հոգ տանելով նրա մասին, պայմանավորված էր այն հանգամանքով, որ Մարտին Վան Բյուրենը մենակ էր ապրում և այլևս բարեկամ չուներ։ Նրանք ապրում էին Նյու Յորք նահանգի Քինդերհուկ քաղաքում, ձմեռն անցկացնելով Հարավային Կարոլինայում գտնվող Անժելիկա Սինլգթոնի ընտանեկան տանը։ 1848 թվականից Անժելիկան ապրում էր Նյու Յորքում[5]։
Թաղված է Սինգլթոնի գերեզմանատանը։
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- Анжелика Ван Бюрен Արխիվացված 2012-02-07 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անժելիկա Վան Բյուրեն» հոդվածին։ |