Անըճըգ (Զեյթունի գավառակ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անըճըգ (այլ կիրառումներ)
Անըճըգ, Անեցիք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայի Զեյթունի գավառակում։ Ըստ ավանդության, Անըճըգի բնակիչները XIII–XIV դդ. եկել են Անիից, որի համար էլ գյուղը կոչվել է նաև Անեցիք։
Գյուղ | ||
---|---|---|
Անըճըգ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Երկրամաս | Զեյթունի գավառակ | |
Այլ անվանումներ | Անեցիք | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 385 մարդ (XX դարասկիզբ) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | անըճըգցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 46400 | |
|
XX դարի սկզբին ուներ 80 տուն՝ 385 հայ բնակիչներով, որոնք զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Գյուղի շրջակայքում կային միջնադարյան ամրոցի և բնակավայրի ավերակներ։
Տես նաև խմբագրել
Աղբյուրներ խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 403)։ |