Անդրեյ Շտակենշնեյդեր

ռուս ճարտարապետ

Անդրեյ Իվանովիչ Շտակենշնեյդեր (ռուս.՝ Андре́й Ива́нович Штакеншне́йдер, փետրվարի 22 (մարտի 6), 1802, Myza Ivanovka, Միզա-Իվանովկա (գյուղ, Գատչինսկի շրջան), Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 8 (20), 1865, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), ռուս ճարտարապետ, որը Սանկտ Պետերբուրգում և Պետերգոֆում նախագծել է մի շարք պալատներ և այլ շինություններ։

Անդրեյ Շտակենշնեյդեր
Ծնվել էփետրվարի 22 (մարտի 6), 1802
ԾննդավայրMyza Ivanovka, Միզա-Իվանովկա (գյուղ, Գատչինսկի շրջան), Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 8 (20), 1865 (63 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Ուշագրավ աշխատանքներՄարինոյի պալատ, Բելոսելսկի-Բելոզերսկի պալատ, New Michael Palace?, Նիկոլաևյան պալատ և Alferaki Palace?
 Andrei Shtakenschneider Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Անդրեյ Շտակենշնեյդերը եղել է կաշեգործի թոռ, որին Բրաունշվայգից Ռուսաստան է բերել կայսր Պավել I-ը։ Անդրեյ Շտակենշնեյդերը ծնվել է հոր ջրաղացում` Գատչինայի մոտակայքում, 1802 թվականի փետրվարի 22-ին և 13 տարեկան հասակում ընդունվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիա[2]։ Դասընթացի ընթացքում առանձնահատուկ փայլուն հաջողություններ չի ցուցաբերել, ավարտելուց անմիջապես հետո` 1821 թվականին, աշխատանքի է անցել շենքերի և հիդրավլիկ աշխատանքների կոմիտեում որպես գծագրող, որից չորս տարի անց ծառայության է անցել Սուրբ Իսահակի տաճարի կառուցման հանձնաժողովում` որպես ճարտարապետ-նկարիչ։ Ավգուստ Մոնֆերանի կողմից ներգրավվել է աշխատելու Ձմեռային պալատում։

1831 թվականին Շտակենշնեյդերը դադարեցրել է ծառայությունը վերոհիշյալ հանձնաժողովում, որպեսզի ավելի ազատորեն զբաղվի մասնավոր շինություններով, հիմնականում Ռևելի (Կեիլա-Յոա) մոտակայքում գտնվող կոմս Ալեքսանդր Բենկենդորֆի ազնվական տան կառուցմամբ։ Գոհ լինելով իր ճարտարապետից՝ կոմսը նրան երաշխավորել է կայսրին, և այդ ժամանակից սկսել է Շտակենշնեյդերի հաջողության շրջանը[3]։

Ճարտարապետը ձեռք է բերել Նիկոլայ I-ի բարեհաճությունը և սկսել իրար հետևից ստանալ կարևոր հանձնարարություններ և շուտով դարձել արքայական և մեծ-իշխանական պալատների արտոնյալ շինարարը։ Սկսելով իր արքունական ծառայությունը որպես ճարտարապետ մեծ իշխան Միխայիլ Պավլովիչի արքունիքում, կյանքի վերջին տարիներին նա եղել է իշխանական կալվածքների գլխավոր ճարտարապետը, Նորին մեծության պալատական ճարտարապետը և կայսրուհու քաղաքամերձ պալատների շինությունների կառավարիչը։

Տրված ծրագրի հիման վրա 1834 թվականին Շտակենշնեյդերի կողմից կազմված «փոքր կայսերական պալատ»-ի նախագծի համար Ակադեմիան նրան շնորհել է ակադեմիկոսի կոչում։ Գիտելիքների և հմտությունների կատարելագործման նպատակով 1837-1838 թվականներին նա կառավարությունից ստացած նպաստի շնորհիվ մեկնել է արտերկիր, այցելել Իտալիա, Ֆրանսիա և Անգլիա։ 1844 թվականին Ակադեմիան Շտակենշնեյդերին շնորհել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի 2-րդ աստիճանի պրոֆեսորի կոչում։ 1848 թվականից նա եղել է կայսերական արքունիքի ճարտարապետ։

Աշխատել է Սանկտ Պետերբուրգում, Ցարսկոյե Սելոյում, Պետերգոֆում, Նովգորոդում, Մոսկվայում, Տագանրոգում, Ղրիմում։ Ղրիմում ճարտարապետը զբաղվել է Օրեանդայում կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի պալատի նախագծի վերափոխմամբ։ Նախնական նախագիծը կազմել է Կարլ Ֆրիդրիխ Շինկելը, սակայն նախատեսվող աշխատանքների արժեքը չափազանց բարձր է թվացել Նիկոլայ I-ին և դրա վերափոխումը հանձնարարվել է Շտակենշնեյդերին։ 1843-1852 թվականներին պալատը կառուցվել է, բայց 1882 թվականին տեղի ունեցած հրդեհի պատճառով այն մինչև մեր օրերը չի պահպանվել[4]։

Սանկտ Պետերբուրգի Միլիոնյան 10 հասցեում գտնվող Շտակենշնեյդերի տունը (երկրորդ ճակատն ուղղված էր դեպի Մոյկայի առափնյա հատվածը), եղել է մայրաքաղաքի գեղարվեստական մտավորականության մշակութային և հասարակական կյանքի կենտրոնը։ Ճարտարապետն այն գնել է տիտղոսակիր խորհրդականներ Մ. Ե. և Դ. Ե. Պետրովներից և այն վերակառուցել է իր ընտանիքի համար 1852-1854 թվականներին[5]։ Առանձնատանն անցկացվել են շտակենշնեյդերյան «շաբաթները», որտեղ հավաքվել են բանաստեղծներ, գրողներ, դերասաններ և նկարիչներ, բեմադրվում էին սիրողական ներկայացումներ։

Այստեղ եղել են Վլադիմիր Բենեդիկտովը, Իվան Գոնչարովը, Ֆեոդոր Դոստոևսկին, Իվան Տուրգենևը, Յակով Պոլոնսկին և ուրիշներ։ 1865 թվականին Շտակենշնեյդերները վաճառել են տունը սեփականատիրոջ հիվանդության պատճառով և շենքը վերակառուցվել է որպես առևտրային տուն։

Շտակենշնեյդերը ունեցել է նաև մերձքաղաքային դաստակերտ` Իվանովկա ագարակատունը[6], որը գտնվում էր Գատչինայից ոչ հեռու և ժառանգել էր իր հորից 1850-ականների վերջին։

 
Ալֆերակիի պալատը Տագանրոգում (ճարտարապետ՝ Անդրեյ Շտակենշնեյդեր, 1848

Կյանքի վերջին տարիներին Շտակենշնեյդերի առողջությունը վատացել է, նա ուժասպառ է եղել մշտական ինտենսիվ աշխատանքի պատճառով և վերականգնման նպատակով 1865 թվականի գարնանը, բժիշկների խորհրդով մեկնել է կումիսային բուժման Օրենբուրգի նահանգ։ Այնտեղ անցկացրած ամառը կարծես նպաստել է նրա առողջության կարգավորմանը, բայց Պետերբուրգ վերադառնալու ճանապարհին նա կրկին իրեն վատ է զգացել և մահացել նույն թվականի օգոստոսի 8-ին, Մոսկվայում։ Ճարտարապետը թաղված է Սանկտ Պետերբուրգում՝ Երրորդություն-Սերգիևյան սուրբ երրորդության մենաստանում, իր կողմից կառուցված Գրիգոր աստվածաբանի եկեղեցու մոտակայքում (գերեզմանը պահպանվել է)։

Աշխատանքներ Սանկտ Պետերբուրգում խմբագրել

Շտակենշնեյդերի գործերը շատ բազմազան են ոճերի առումով, ինչը, սակայն, նա չկատարեց ողջ խստությամբ ՝ դրանց մեջ ներմուծելով կամայական փոփոխություններ և լրացումներ՝ ավելի մեծ շքեղության հասնելու համար։ Նրա ստեղծագործություններից ամենակարևորը Մարինոյի պալատն է (այժմ ՝ Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի նստավայրը), որը կառուցվել է 1839-1844 թվականներին Սուրբ Իսահակի հրապարակում։

Դրանից բացի, Սանկտ Պետերբուրգում նա կառուցել է`

  • Մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչ ավագի պալատը (Նիկոլաևյան պալատը Աշխատանքի հրապարակում), 1853-1861,
  • Մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչի պալատը (Նովո-Միխայլովսկու պալատ, Դվորցովայա առափնյա 18 հասցեում), 1857-1861։ Այժմ այնտեղ տեղակայված է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նյութական մշակույթի պատմության ինստիտուտի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելյան ձեռագրերի ինստիտուտը,
  • Բելոսելսկիների-Բելոզերսկիների պալատը (Նևսկու պողոտա 41), որը կառուցվել է 1846-1848 թվականներին՝ նոր-բարոկկո ոճով։ 1884 թվականին պալատն անցել է Ալեքսանդր III-ի եղբոր՝ Մեծ իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչի տիրապետությանը,
  • Մանկական հիվանդանոց,
  • Նիկոլաևսկի կամրջի մատուռ, կառուցված ի պատիվ Սուրբ Նիկոլայ Հրաշագործի (1853-1854),
  • Արքունական գերատեսչության որոշ շենքեր,
  • Կամենենի կղզում, ճարտարապետը զբաղվում է վերակառուցումներով Կամենենոստրովսկու պալատի վերակառուցումներով` վերակառուցելով Պյոտր Օլդենբուրսկու կողմից ձեռք բերված Դոլգորուկիի ամառանոցը (ճարտարապետ` Սմարագդ Շուստով)։ 1835 թվականին, ըստ նրա նախագծի Կամենենում կառուցվեց դերասան Ժենեսի ամառանոցը[7], 1836-1838 թվականներին` Զվանցովների ամառանոցը։ 1834 թվականին Շտակենշնեյդերն ավարտել է Մ. Ի. Մորդվինովի ամառանոցի վերակառուցման ծրագիրը։

Աշխատանքներ Պետերգոֆում խմբագրել

Պետերգոֆը և նրա անմիջական շրջակայքը հատկապես հարուստ են նրա նախագծած շենքերով։ Դրանցից են`

  • Երկու բնական պուրակների` Կոլոնիստսկու և Լուգովոյի հատակագծում,
  • Ցարիցինի և Օլգայի տաղավարները Կոլոնիստական պուրակում,
  • «Օզերկի» և Բելվեդեր տաղավարները Լուգովոյ պուրակում,
  • Նորին Մեծության սեփական ամառանոց,
  • Սուրբ Երրորդության տաճարը սեփական ամառանոցում,
  • Մարիա Նիկոլաևնայի քաղաքամերձ պալատը Սերգիևկայում,
  • պալատ, երկու ջերմոց և այգեպանների տունը Միխայլովկայում,
  • պալատ և Renella տաղավար Զնամենկայում,
  • Առյուծի կասկադ, 1854-1857,
  • 1842-1843 թվականներին Ալեքսանդրիայի պուրակում նա կառուցեց Ֆերմերային պալատը, ինչպես նաև Մարմարե սանդղավանդով ճաշարանը (1826-1829, ճարտարապետ Ադամս Մենելաս

Այլ շինություններ խմբագրել

Ընտանիք խմբագրել

 
Անդրեյ Շտակենշնեյդերի որդիների դիմանկարը, 1897

Ամուսնացած է եղել Մարիա Ֆեոդորովնա Խալչինսկայայի (1811-1892) հետ։ Ամուսնության ընթացքում ծնվել են[9]՝

  • Ելենա (1836-1897) - գրական սալոնի սեփականատեր, հուշագիր[10]։
  • Նիկոլայ (1839-1902) - նկարիչ, ճարտարապետ, ապրել է Պետերբուրգում, իսկ 1890-ական թվականներից մինչև կյանքի վերջը` Յալթայում։ Ըստ Ն. Շտակենշնեյդերի` Խարկովի կենտրոնական փողոցներից մեկում տուն է կառուցել։
  • Ալեքսանդր (1842-1901) - ծառայել է Պետական գույքի նախարարության 2-րդ վարչությունում, դարձել է կայսերական թատրոնների նկարիչ։ Նրա միակ դուստրը՝ Մարիան, որը նույնպես դերասանուհի է, մահացել է Լենինգրադի պաշարման ժամանակ։
  • Ադրիան (1843-1920) - ծառայել է Կառավարման Սենատի գրասենյակում՝ որպես կոլեգիայի քարտուղար, այնուհետև տեղափոխվել է Կիև, այնուհետև` Խարկով, որտեղ եղել է դատական պալատի անդամ։ Ամուսնացած է եղել Սոֆյա Իվանովնա Մալինովսկայայի հետ (Ա. Ս. Պուշկինի լիցեյի ընկերոջ դուստրը)։
  • Վլադիմիր (1851-1906) - 1887 թվականից ապրել է Խարկովում, աշխատել է որպես Պետական բանկի ակցիզային դեպարտամենտի իրավախորհրդատու։ Ամուսնացած է եղել Մարի Իվանովնա Մալինովսկու հետ։ Ունեցել են երեք դուստր` Եկատերինա, Սոֆյա և Նատալյա և որդի` Բորիս, որը մահացել է հինգ տարեկանում։
  • Մարիա (1844-?) - ամուսնացել է Պոպովի հետ, ունեցել է մեկ որդի և դուստր, որոնց սերունդներն այժմ բնակվում են Ռիգայում և Մոսկվայում։
  • Օլգա (1847-1919) - ամուսնական ազգանունը` Էյսներ։ Ամուսինը` Պյոտր Իվանովիչ Էյսները Սիմեոնիևսկի նրբանցքում բացել է կաթնամթերքի խանութ, միևնույն ժամանակ, քաղաքից դուրս ունեցել է կաթնամթերքի ֆերմա։ Որդին՝ Ալեքսեյ Պետրովիչ Էյսները, ավարտել է Արվեստի ակադեմիան, զբաղվել խճանկարով։ Օլգա Անդրեևնայի և Պյոտր Իվանովիչ Էյսների դուստրը՝ Վերա Պետրովնան, ամուսնացել է Պավել Իվանովիչ Մալինովսկու հետ (Ա. Պուշկինի ընկերոջ որդին)։
  • Զինաիդա - մահացել է մանուկ հասակում[11].

Հասցեն Սանկտ Պետերբուրգում խմբագրել

  • 1854-1865 թթ. Մոյկա գետի առափնյա 9 (Միլլիոննայա փողոց 10)

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Штакеншнейдер Андрей Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Штакеншнейдер, Андрей Иванович // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.
  3. Трнка А. Штакеншнейдер, Андрей Иванович // Русский биографический словарь : в 25 томах. - СПб.-М., 1896-1918.
  4. «Штакеншнейдер А. И.». Крымский архитектурный портал. 2015-2019.
  5. «Особняк А. И. и М. Ф. Штакеншнейдеров (по Миллионной ул.), Эклектика, Архитектор Штакеншнейдер А. И., Миллионная ул., 10, Мойки наб., 9». www.citywalls.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  6. «Архитектор без дома. О судьбе усадьбы Андрея Ивановича Штакеншнейдера в Пудости». history-gatchina.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  7. «Дача Э. Женьеса - Дача Н. А. Верховцевой, Архитектор Штакеншнейдер А. И., Трамбицкий А. Г., Крестовки наб., 8х». www.citywalls.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  8. «Гостиный двор». Павловск. 2014 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  9. «Андрею Ивановичу Штакеншнейдеру ~~200 лет!~~». www.school415.narod.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  10. «Штакеншнейдер Елена Андреевна - Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества». www.fedordostoevsky.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  11. «А. И. Штакеншнейдер». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.

Գրականություն խմբագրել

  • Витязева В. А. Каменный остров. — Л.: Лениздат, 1991.
  • Петрова Т. А. Андрей Штакеншнейдер. — Л.: Лениздат, 1978. — 184 с. — (Зодчие нашего города). — 40 000 экз.
  • Пунин А. Л. Архитектура Петербурга середины и второй половины XIX века. — Крига, 2009. — Т. 1: 1830-1860 годы. Ранняя эклектика.
  • Штакеншнейдер Е. А. Дневник и записки. — М.; Л., 1934.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Շտակենշնեյդեր» հոդվածին։