Անդրեյ Կուլիկ

ռուս դիվանագետ

Անդրեյ Կուլիկ (ռուս.՝ Андре́й Бори́сович Кули́к, հունվարի 13, 1953(1953-01-13) կամ 1953), ռուս դիվանագետ։

Անդրեյ Կուլիկ
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (1976)
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունվարի 13, 1953(1953-01-13) (71 տարեկան) կամ 1953
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ
Պատվո շքանշան Բարեկամության շքանշան
և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պատվավոր աշխատակից

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1976)։ Տիրապետում է չինարենի և անգլերենի։ Պատմական գիտությունների թեկնածու։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1976 թվականից։

1976-1980 և 1983-1989 թվականներին՝ Չինաստանում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։

1993-1996 թվականներին՝ Չինաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակից։

1996-2011 թվականներին՝ բաժնի պետ, Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի առաջին դեպարտամենտի փոխտնօրեն։

2011-2018 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի առաջին դեպարտամենտի տնօրեն։

2018 թվականի հուլիսի 18-ից՝ Կորեայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Դիվանագիտական աստիճան

խմբագրել
  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2002 թվականի հունվարի 15)[2]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2012 թվականի դեկտեմբերի 14)[3]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2018 թվականի դեկտեմբերի 28)[4]

Պարգևներ և պատվավոր կոչումներ

խմբագրել
  • Բարեկամության շքանշան (2013 թվականի դեկտեմբերի 21)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի, գիտամանկավարժական գործունեության մեջ ունեցած վաստակի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[5]
  • Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պատվավոր աշխատակից։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել