Անդրեյ Կոլոսովսկի
Անդրեյ Կոլոսովսկի (ռուս.՝ Андре́й И́горевич Колосо́вский, մայիսի 12, 1956, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։
Անդրեյ Կոլոսովսկի | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | մայիսի 12, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կենսագրություն խմբագրել
1978 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ Դիվանագիտական գործունեությամբ է զբաղվել 1978 թվականից մինչև 1996 թվականը։
- 1990-1991 թվականներ՝ ՌԽՍՖՀ արտաքին գործերի նախարարության քաղաքական դեպարտամենտի ղեկավար։
- 1991 թվականի հունիսի 18-ից մինչև 1993 թվականի սեպտեմբերի 16-ը եղել է ՌԽՍՖՀ, իսկ հետո՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ[1][2]։
- 1991 թվականի ԱՄՆ-ում եղել է Ռուսաստանի Դաշնության հատուկ լիազոր ներկայացուցիչ։
- 1992 թվականից մինչև 1993 թվականը ԱՄՆ-ում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
- 1993 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև 1996 թվականի դեկտեմբերի 11-ը Ժնևում ՄԱԿ-ի բաժանմունքի և այլ միջազգային կազմակերպությունների Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ[3][4]։
- 1997 թվականից մինչև 2001 թվականը եղել է Մեդիա-Մոտ ընկերության տնօրենների խորհրդի փոխ-նախագահ, նախագահի տեղակալ։
Անձնական կյանք խմբագրել
Ամուսնացած է, ունի մեկ որդի։
Դիվանագիտական աստիճան խմբագրել
- Արտակարգ և լիազոր դեսպան (1992 թվականի փետրվարի 1)[5]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Постановление Совета Министров РСФСР от 18.06.1991 № 336 «О назначении т. Колосовского А. И. заместителем Министра иностранных дел РСФСР»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 16.09.1993 № 641-РП «Об освобождении Колосовского А.И. от должности заместителя Министра иностранных дел Российской Федерации»(չաշխատող հղում)
- ↑ Указ Президента Российской Федерации от 19.10.1993 № 1664 «О назначении Колосовского А.И. Постоянным представителем Российской Федерации при Отделении Организации Объединенных Наций и других международных организациях в Женеве, Швейцарская Конфедерация»(չաշխատող հղում)
- ↑ Указ Президента Российской Федерации от 11.12.1996 № 1664 «Об освобождении Колосовского А.И. от обязанностей Постоянного представителя Российской Федерации при Отделении ООН и других международных организациях в Женеве, Швейцарская Конфедерация»(չաշխատող հղում)
- ↑ Указ Президента Российской Федерации от 01.02.1992 № 100 «О присвоении А.И. Колосовскому дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации»(չաշխատող հղում)