Անդրեյ Պավլովիչ Լուպան (ռում.՝ Andrei Lupan, 2 (15) փետրվարի, 1912, Միգուլենի, Օրգեևի նահանգ, Բեսարաբիա, Ռուսական կայսրություն24 օգոստոսի, 1992, Քիշնև, Մոլդովայի Հանրապետություն), մոլդովացի խորհրդային գրող, հասարակական գործիչ։ Մոլդավիայի ԽՍՀ ժողովրդական գրող (1982), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1982), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1975)։

Անդրեյ Լուպան
Andrei Lupan
Ծնվել էփետրվարի 2, 1912(1912-02-02) կամ փետրվարի 15, 1912(1912-02-15)[1]
ԾննդավայրՄիգուլենի, Șoldănești District, Մոլդովա[2]
Վախճանվել էօգոստոսի 24, 1992(1992-08-24)[3][1] (80 տարեկան)
Վախճանի վայրՔիշնև, Մոլդովա
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ և բանաստեղծ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Մոլդովա,  ԽՍՀՄ և  Ռումինիա
ԿրթությունԱլեքսանդրու Իոան Կուզայի անվան համալսարան
Գրական ուղղություններՊրոլետկուլտ
Ուշագրավ աշխատանքներ«Ноша своя»
«Մայրուղիներ»
«Закон гостеприимства»
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Մոլդովայի գիտությունների ակադեմիա
ԿուսակցությունՌումինիայի կոմունիստական կուսակցություն և ԽՄԿԿ
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և ԽՍՀՄ պետական մրցանակ
ԱմուսինՌախիլ (Ռայա) Գերշևնա Կրիվորուկ
 Andrei Lupan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Անդրեյ Լուպանը ծնվել է 1912 թվականի փետրվարի 2-ին (փետրվարի 15) Բեսարաբիայի Միգուլենի գյուղում (ներկայում՝ Մոլդովայի Հանրապետության Շոլդանեշտիի շրջան) գյուղացու ընտանիքում։

1930-ական թվականներին միացել է Բեսարաբիայի՝ ԽՍՀՄ-ին միանալու համար պայքարող մասսայական շարժմանը, դարձել Ռումինիայի Կոմունիստական կուսակցության (1933) ու Կոմունիստ երիտասարդների միության անդամ, մասնակցել է հեղափոխական շարժմանը։ Ընտրվել է Բեսարաբիայի Դեմոկրատական պաշտպանության բլոկի շրջանային կոմիտետի քարտուղար։

Ամուսնացել է Ռախիլ (Ռայա) Գերշևնա Կրիվորուկի հետ, ով նույնպես մասնակցում էր հեղափոխական շարժմանը[4]։

1941 թվականին՝ Մոլդովայի ԽՍՀ ձևովորումից հետո, ավարտել է Քիշնևի պետական գյուղատնտեսական ինստիտուտը։

Անդրեյ Լուպինի ստեղծագործությունները սկսել են տպագրվել 1932 թվականին։ Նրա ստեղծագործության մեջ իր արտացոլումն է գտել հեղափոխական շարժմանը մասնակցությունը։

Առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծություններ», հրատարակվել է 1947 թվականին։ Հեղինակը գրում է մոլդովական գյուղի կյանքի, ինչպես նաև պատերազմական տարիների իրադարձությունների մասին։ Այնուհետև լույս են տեսել «Вступление в балладу» (1954), «Мастер-созидатель» (1958), «Брат земли» (1959), «Закон гостеприимства» (1966) և այլ ժողովածուներ։ «Լույս» (1948) պիեսը նվիրված է մոլդովական գյուղի կոլեկտիվացման ժամանակ կատարված դեպքերին։ Լուպանը հեղինակել է նաև հուշագրություններ ու գրական-քննադատական հոդվածներ։ Մոլդովերեն է թարգմանել Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Նիկոլայ Նեկրասովի, Վլադիմիր Մայակովսկու, Ալեքսանդր Տվարդովսկու, Տարաս Շևչենկոյի և այլոց ստեղծագործությունները։

Անդրեյ Լուպանը եղել է Մոլդավիայի ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1946—1962), ԽՍՀՄ Գրողների միության քարտուղար (1959-1971), ինչպես նաև ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 4-5-րդ նստաշրջանի ու Մոլդավիայի ԽՍՀ 2, 3, 6 ու 7-րդ նստաշրջանների դեպուտատ։

Անդրեյ Լուպանը մահացել է 1992 թվականի օգոստոսի 24-ին Քիշնևում։

Պարգևներ խմբագրել

  • Մոլդավիայի ԽՍՀ ժողովրդական գրող (1982)
  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (1982)
  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1975), «Ноша своя» գրքի «Մայրուղիներ» շարքի համար
  • Մոլդավիայի ԽՍՀ պետական մրցանակ (1967) «Закон гостеприимства» (1966) բանաստեղծությունների ժողովածուի համար
  • Լենինի շքանշան
  • երեք այլ շքանշաններ ու մեդալներ

Երկեր խմբագրել

  • Лицом к лицу. — Кишинёв, 1957.
  • Ноша своя. — Кишинёв, 1970.
  • Гингурел умнеет: Рассказы. Для мл. школ. возраста. — Киев: Веселка, 1978. — 127 с.
  • Добро носящий: Стихи. — М.: Дет. лит., 1980. — 128 с.
  • Еще о любви: Рассказы разных лет. — Кишинёв: Лит. артистикэ, 1981. — 352 с.
  • Добрый знак: Стихи. — Киев: Рад. пысьмэннык, 1987. — 108 с.
  • Стихи. — М.: Худож. лит., 1987. — 334 с.
  • Прятки: Стихи. — Кишинёв: Лит. артистикэ, 1989. — 40 с.
  • Хаз ши неказ. — Кишинэу, 1957.
  • Версурь. — Кишинэу, 1969.
  • Кэрциле ши рэботул анилор. — Кишинэу, 1969.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. Лупан Андрей Павлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Николай Савостин «Жена поэта: суровый роман»

Գրականություն խմբագրել

  • Портной Р. М. Андрей Лупан. — Кишинёв, 1959.
  • Очерк истории молдавской советской литературы. — М., 1963.
  • Макаров А. Н. Человеку о человеке. Избранные статьи. — М., 1971.
  • Дрейзлер М. …Не тяготился ношею своей. — Независимая Молдова. — 15.02.2002.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Լուպան» հոդվածին։