Անդրեյ Լունյով

ռուս ֆուտբոլիստ

Անդրեյ Եվգենևիչ Լունյով (նոյեմբերի 13, 1991(1991-11-13)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Զենիթ» ֆուտբոլային ակումբի և Ռուսաստանի ազգային հավաքականի դարպասապահն է։

Անդրեյ Լունյով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 13, 1991(1991-11-13)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 189 սմ
Քաշ 80 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Զենիթ
Համար 99
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2014 Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 9 (-13)
2011-2012 Ռուսաստան   Իստրա 9 (-6)
2013-2014 Ռուսաստան   Կալուգա 28 (-32)
2015 Ռուսաստան Սատուրն (Ռամենսկոյե) 4 (-4)
2015-2016 Ռուսաստան Ուֆա 10 (-7)
2016-մինչ հիմա Ռուսաստան Զենիթ 55 (-22)
Ազգային հավաքական
2017-մինչ հիմա Ռուսաստան Ռուսաստան 7 (-14)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 23, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 20, 2018

Կարիերա խմբագրել

2010 թվականից սկսած Լունյովը հանդես է եկել «Տորպեդո» ակումբի առաջին թիմի կազմում։ 2011/12 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Իստրա» ակումբի կազմում։ 2013 թ․ ամռանը վարձավճարով տեղափոխվել է «Կալուգա»։ 2015 թ․ ձմռանը պայմանագիր է կնքել «Սատուրն» ակումբի հետ, որի կազմում անցկացրել է 4 հանդիպում։ 2015 թ․ ամռանը պայմանագիր է կնքել «Ուֆա» ակումբի հետ։ Մինչև տարվա վերջ նոր ակումբի կազմում անցկացրած 10 խաղերում բաց է թողել 7 գնդակ[2]։

2016 թ․ դեկտեմբերի 23-ին Լունյովը տեղափոխվում է «Զենիթ»։ Զենիթի հետ պայմանագիր է կնքվում 4.5 տարի ժամկետով[3]։ Նոր ակումբի կազմում առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 2017 թ․ մարտի 19-ին, երբ թիմը մրցում էր Տուլայի Արսենալի հետ[4]։ Մի քանի հաջող հանդիպում անցկացնելուց հետո Անդրեյը կարողանում է դառնալ թիմի հիմնական դարպասապահը։

Ազգային հավաքականի կազմում խմբագրել

Լունյովը կարողացել է ընդգրկվել 2017 թ․ Կոնֆեդերացիաների գավաթին մասնակցող Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում, սակայն չի կարողացել մեկնել մասնակցելու մրցաշարին, քանի որ վնասվածք էր ստացել «Կրասնոդարի» դեմ անցկացված խաղում[5]։

Ազգային հավաքականի կազմում առաջին խաղն անցկացրել է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին, երբ թիմն ընկերական խաղ էր անցկացնում Իրանի ազգային հավաքականի հետ (1:1)։ Երկրորդ հանդիպումն անցկացրել է նոյեմբերի 14֊ին, երբ թիմը մրցում էր Իսպանիայի ազգային հավաքականի հետ։ Այդ հանդիպման վերջնամասում Լունյովը վնասում է գլուխը և տեղափոխվում հիվանդանոց, և քանի որ փոխարինումների քանակը լրացել էր, դարպասը մինչև խաղի ավարտը պաշտպանում էր Դենիս Գլուշակովը։ 2018 թ․ մարտին մասնակցում է Ֆրանսիայի հետ անցկացված ընկերական խաղին և ցուցադրում վստահ խաղ։

Ազգային հավաքականում Իգոր Ակինֆեևի կարիերայի ավարտից հետո հավաքականի մարզիչ Չերչեսովը հայտարարեց, որ Լունյովը թիմի հիմնական դարպասապհն է[6]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2018 թ. նոյեմբերի 1-ի տվյալներով

Ակումբ Լիգա Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոգավաթներ Ընդամենը
Խաղեր Գոլեր չ. խ. Խաղեր Գոլեր չ. խ. Խաղեր Գոլեր չ. խ. Խաղեր Գոլեր չ. խ.
  Ուֆա Պրեմիեր Լիգա 2016/17 10 -7 6 1 0 1 11 -7 7
Ընդամենը 10 -7 6 1 0 1 11 -7 7
  Զենիթ Պրեմիեր Լիգա 2016/17 10 -5 6 0 0 0 0 0 0 10 -5 6
2017/18 20 -12 12 0 0 0 11 -8 4 31 -20 16
2018/19 12 -9 6 1 -3 0 6 -6 1 19 -18 7
Ընդամենը 42 -26 24 1 -3 0 17 -14 5 60 -43 29
Կարիերայի ընթացքում 52 -33 30 2 -3 1 17 -14 5 71 -50 36

Ազգային հավաքական խմբագրել

2018 թ. նոյեմբերի 20-ի տվյալներով

Հավաքական Մրցաշրջան Ընկերական Մրցաշարեր Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Ռուսաստան 2017 2 -4 0 0 2 -4
2018 3 -7 2 -3 5 -10
Կարիերայի ընթացքում 5 -11 2 -3 7 -14

Խաղերը և գոլերը ազգային հավաքականի կազմում խմբագրել

2018 թ. նոյեմբերի 20-ի տվյալներով

Ընդամենը․ 7 խաղ, 14 բաց թողած գնդակ, 2 հաղթանակ, 2 ոչ ոքի, 3 պարտություն

Նվաճումներ խմբագրել

  Զենիթ
Անձնական
  • Ռուսաստանի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ ֊ 2016 թ․ սեպտեմբեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Андрей Лунёв». fc-zenit.ru. ФК Зенит. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.
  3. Андрей Лунев перешел в «Зенит»
  4. «Протокол матча». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  5. Логинов, Роман (2017 թ․ մայիսի 26). «С Луны свалился». sportsdaily. Спорт День за Днем. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  6. «Черчесов: Лунев будет основным вратарем сборной России после ухода Акинфеева». ТАСС. 2018 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել