Անդրեյ Իվանով (ֆուտբոլիստ)

ռուս ֆուտբոլիստ

Անդրեյ Ալեքսեևիչ Իվանով (հոկտեմբերի 8, 1988(1988-10-08)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։

Անդրեյ Իվանով
ռուս.՝ Андрей Иванов
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 8, 1988(1988-10-08)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)
Ռուսաստան Սատուրն
2004—2006 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006—2010 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 32 (0)
2009—2010  Ռուսաստան Տոմ 32 (0)
2011—2013 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 2 (0)
2012  Ռուսաստան Տոմ 2 (0)
2012  Ռուսաստան Ռոստով 4 (0)
2014—2016 Ռուսաստան Սիբիր 65 (2)
2016—2017 Ռուսաստան ՍԿԱ-Խաբարովսկ 19 (0)
2017—2018 Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 8 (0)
Ազգային հավաքական
2008—2010 Ռուսաստան Ռուսաստան (երիտ.) 5 (0)
2011 Ռուսաստան Ռուսաստան-2 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 24.01.2019:

Կարիերա խմբագրել

 
Իվանովը Տոմի կազմում

Ֆուտբոլով սկսել է զբաղվել Մոսկվայի Լոկոմոտիվի դպրոցում, որտեղից տեղափոխվել է Սատուրնի դպրոց։ Դրանից հետո, 16 տարեկան հասակում տեղափոխվել է Մոկվայի Սպարտակ ֆուտբոլային դպրոց[2][3]։ 2004 թվականին սկսել է հանդես գալ կարմրասպիտակների երկրորդ կազմում։ Սպարտակի կազմում նորամուտը կատարել է 2006 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի առաջնության Կռիլյա Սովետով ակումբի դեմ խաղում։ Այդ խաղը դարձել է միակը, որ նա անցկացրել է Սպարտակի կազմում այդ թվականին։ 2009 թվականի հունվարի 15-ին մեկ տարով վարձավճարով տեղափոխվել է Տոմ ակումբ[4]։ Տեղափոխման հիմնական պատճառը եղել է Անդրեյի խաղադաշտում ավելի շատ ժամանակ անցկացնելու ցանկությունը[5], ինչի չի կարողացել ապահովելր Սպարտակի գլխավոր մարզիչը՝ Միքայել Լաուդրուպը[6]։ Տոմի կազմում նորամուտը կատարել է 2009 թվականի մարտի 15-ին Ռուսաստանի առաջնության Կռիլյա Սովետովի դեմ խաղում (0:1)՝ անցկացնելով ամբողջ խաղը։ Մրցաշրջանի ավարտին Տոմը փորձել է գնել Իվանովի տրանսֆերը[7], սակայն մերժում է ստացել։ 2010 թվականի մարտի 10-ին երկրորդ անգամ անընդմեջ վարձավճարով տեղափոխվել է Տոմ[8]։ Հունիսի 5-ին լուր է տարածվել, որ Իվանովը վերադառնալու է Սպարտակ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում[9]։ Հուլիսի 2-ին Մոսկվայի Սպարտակը ընդունել է որոշում վարձավճարով վերադարձնել Իվանովին[10]։ Օգոստոսի 6-ին նա տեղափոխվել է մոսկովյան ակումբ[11]։ 2011 թվականի հունվարի 11-ին 3.5 տարով պայմանագիր է կնքել Մոսկվայի Լոկոմոտիվի հետ[12]։ 2011 թվականի սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի գավաթի 1/8 եզրափակչի խաղում խփել է իր միակ գնդակը Լոկոմոտիվի կազմում՝ աչքի ընկնելով Լուչ-Էներգիա ակումբի դեմ խաղում (1:0)։ 2012 թվականի հուլիսի 17-ին վարձավճարով տեղափոխվել է Ռոստով ակումբ[13]։ 2014 թվականին կնքել է պայմանագիր Սիբիրի հետ, իսկ 2016 թվականի հունիսի 30-ին՝ ՍԿԱ-Խաբարովսկ ակումբի հետ[14]։

Վիճակագրություն խմբագրել

2013 թվականի հունիսի 13-ի տվյալներով
Մրցաշրջան Ակումբ Լիգա Առաջնություն Գավաթ Եվրագավաթ
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
2006   Սպարտակ (Մոսկվա) ՌՖՊԼ 1 0 0 0 0 0
2007   Սպարտակ (Մոսկվա) ՌՖՊԼ 7 0 1 0 3 0
2008   Սպարտակ (Մոսկվա) ՌՖՊԼ 12 0 1 0 2 0
2009   Տոմ ՌՖՊԼ 19 0 1 0
2010   Տոմ ՌՖՊԼ 13 0 1 0
2010   Սպարտակ (Մոսկվա) ՌՖՊԼ 12 0 0 0 2 0
2011/12   Լոկոմոտի (Մոսկվա) ՌՖՊԼ 2 0 1 1 0 0
2011/12   Տոմ ՌՖՊԼ 2 0 1 0
2012/13   Ռոստով ՌՖՊԼ 4 0 1 0

Ձեռքբերումներ խմբագրել

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Андрей Иванов перебрался из «Спартака» в «Локомотив»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  3. Красная ветка
  4. ««Томь» договорилась об аренде двух спартаковцев». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  5. «Андрей Иванов: мне пора уже заявлять о себе в основе». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  6. «А. Иванов: мне сказали, что Лаудруп на меня не рассчитывает». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  7. ««Томь» намерена выкупить контракт Иванова». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  8. ««Спартак» подтвердил переход Иванова в «Томь»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  9. Летом «Томь» может расстаться с рядом футболистов — Sports.ru
  10. Дмитрий Попов: «Спартак» точно вернет Иванова" — Sports.ru
  11. Иванов заявлен за «Спартак»(չաշխատող հղում)
  12. «Андрей Иванов подписал контракт с «Локо» — fclm.ru». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  13. «Ростов» арендовал защитника «Локомотива» Андрея Иванова
  14. Андрей Иванов стал игроком ФК «СКА-Хабаровск»(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Իվանով (ֆուտբոլիստ)» հոդվածին։