Անդրեյ Ժելյազկով
Անդրեյ Կոլև Ժելյազկով (բուլղար․՝ Андрей Колев Желязков, հուլիսի 9, 1952[1][2], Ռադնևո, Ստարա Զագորայի մարզ, Բուլղարիա), բուլղարացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Բուլղարիայի ազային հավաքականի կազմում 1986 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Քաղաքացիությունը | Բուլղարիա | |||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 9, 1952[1][2] (71 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Ռադնևո, Ստարա Զագորայի մարզ, Բուլղարիա | |||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա խմբագրել
Ակումբային խմբագրել
Անդրեյ Ժելյազկովը խաղացել է բուլղարական «Մինյոր» և «Սլավիա», նիդերլանդական «Ֆեյենորդ», ֆրանսիական «Ստրասբուրգ», բելգիական «Ժերմինալ Բեերսխոտ» ակումբներում[3]։ «Ֆեյենորդի» հետ նա 1984 թվականին հաղթել է ինչպես Նիդերլանդների առաջնությունում, այնպես էլ նվաճել է երկրի գավաթը[4]՝ խաղալով այնպիսի խաղացողների կողքին, ինչպիսիք են Յոհան Կրոյֆը և Ռուուդ Գուլիտը։
«Սլավիայի» հետ Ժելյազկովը 1975 և 1980 թվականներին նվաճել է Բուլղարիայի գավաթը, նա նաև երկու անգամ՝ 1972 և 1981 թվականներին, եղել է Գավաթի եզրափակչի մասնակից[4]։
Անդրեյ Ժելյազկովը սահմանել է բուլղարական այդ ակումբի մի քանի ռեկորդ՝ անցկացրած խաղերի քանակով (338) և խփած գոլերի քանակով (136)[4]։
1980 թվականին Բուլղարիայում Ժելյազկովը ճանաչվել է տարվա ֆուտբոլիստ[3][4]։
Ազգային հավաքականում խմբագրել
Բուլղարիայի ազգային հավաքականում Ժելյազկովն անցկացրել է 54 հանդիպում և դարձել 14 գոլի հեղինակ[5]։ Նա մասնակցել է 1986 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը և այնտեղ անցկացրել 3 հանդիպում[6]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Blitz.bg/Sport. «Андрей Желязков, Йордан Лечков и Ивайло Петев имат рожден ден». Blitz.bg/sport (bulgarian). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Андрей Желязков на 64». sportal.bg (բուլղարերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Mamrud, Roberto (2009 թ․ հուլիսի 16). «Bulgaria - Record International Players». RSSSF. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ FIFA.com. «1986 FIFA World Cup Mexico ™ - Bulgaria - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.
Գրականություն խմբագրել
- Никола Кицевски, Райчо Радулов Кой кой е в България. — София: Труд, 1998. — С. 270. — 809 с.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Ժելյազկով» հոդվածին։ |