Անդրեյ Գավրիլով

ռուս երաժիշտ

Անդրեյ Գավրիլով (սեպտեմբերի 21, 1955(1955-09-21)[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), ռուսական ծագմամբ շվեյցարացի դաշնակահար։

Անդրեյ Գավրիլով
Ծնվել էսեպտեմբերի 21, 1955(1955-09-21)[1][2][3] (68 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[4]
Երկիր Ռուսաստան և  Հայաստան
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահար և դիրիժոր
Գործիքներդաշնամուր
ԼեյբլEMI
ԿրթությունԿենտրոնական երաժշտական դպրոց և Մոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
 Andrei Gavrilov Վիքիպահեստում

Երաժշտական կարիերան խմբագրել

Անդրեյ Գավրիլովը ծնվել է մոսկովյան նկարիչների ընտանիքում։ Նրա հայրը Վլադիմիր Գավրիլովն էր, 20-րդ դարի կեսերին հայտնի ռուս նկարիչներից մեկը։ Նրա մայրը եղել է հայ դաշնակահար Ասաննետա Եղիշերյանը։ Սովորել է Հենրիխ Նեուհաուի մոտ 2 տարեկանից։ 1961 թվականին աշխատել է Մոսկվայի կենտրոնական երաժշտական դպրոցում։ 18 տարեկանում կոնսերվատորիայում մեկ կիսամյակից հետո նա, մասնակցելով Չայկովսկու անվան միջազգային մրցույթին, 1974 թվականին ստացել է միջազգային համբավ։ Մինչև 1979 թվականը Գավրիլովը հանդես է եկել աշխարհի բոլոր խոշոր երաժշտական կենտրոններում, ներկայանալով տարեկան 90 համերգում, մինչդեռ համալսարանում շարունակում էր ուսումը[5]։

1993 թվականին նա ակտիվ մշակութային կյանքից հեռացավ, հրաժարվեց համերգներից։ The Guardian-ին տված հարցազրույցի ժամանակ նա ասել է` «Ես գոհ չէի ինձնից, նյութական առումով ես իմ աշխատանքը անում էի շատ լավ, բայց ես գիտեի, որ եթե շարունակեի նույն կերպ, ես երբեք չէի լինի այն արտիստը, որը ես կուզեի՝ ազատ, օրիգինալ, իդեալիստ, այսպես կոչված երաժշտական ինդուստրիայից դուրս, այն հակասում է իմ սկզբունքներին[6]։

2012 թվականին Անդրեյ Գավրիլովն առաջին անգամ անցկացրեց վարպետության դասեր․ առաջինը՝ Մադրիդում, իսկ ավելի ուշ` Լոնդոնում[7][8]։ 2013 թվականին նա ավարտել է իր երրորդ ալբոմը, որի առաջին մասը ռուսերեն[9] և գերմաներեն[10] լեզուներով լույս է տեսել 2014 թվականի մարտին և ապրիլին, իսկ անգլերենով մասը[11]` 2016 թվականի դեկտեմբերին։

2013 թվականի ապրիլին Անդրեյ Գավրիլովը համերգով հանդես եկավ Բելգրադում և այդ երեկոյան սիմֆոնիկ նվագախմբով[12] կատարեց 3 կոնցերտներ։ Նա ևս մեկ համերգով հանդես եկավ 2014 թվականի մայիսին Բրիստոլում[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #134382382 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Gavrilov, Andrei (2004). «Bechstein ist Balsam» (PDF). bechstein.com (German). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ նոյեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Moss, Stephen (2006 թ․ դեկտեմբերի 21). «The pianist who fell to earth». The Guardian. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
  7. «Ebi y Gavrilov actuarán en Encuentros Internacionales de Musica de Alcobendas - ABC.es - Noticias Agencias». ABC. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 13-ին.
  8. «Piano Masterclass With Andrei Gavrilov at The Red Hedgehog, London». pineapstertickets.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  9. «Андрей Гаврилов "Чайник, Фира и Андрей"». Книжный магазин «Москва». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  10. Andrei Gavrilov: Tchaikovsky, Fira and Me. Diederichs Verlag (Hardcover). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
  11. Andrei Gavrilov: Andrei, Fira and Pitch: Scenes from a Musician Life. Asteroid Publishing (Paperback – December 20, 2016).
  12. «Belgrade Philharmonic Orchestra and Andrei Gavrilov at Kolarac (12 Apr 13)». Songkick. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  13. «Bristol Ensemble Northern Lights: Andrei Gavrilov / Shows / Colston Hall». colston hall listings. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել