Անդրեյ Բոլոտով
Անդրեյ Տիմոֆեևիչ Բոլոտով (հոկտեմբերի 18, 1738[1][2], Զաօկսկի շրջան, Aleksinsky Uyezd, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 16, 1833[1][2], Զաօկսկի շրջան, Aleksinsky Uyezd, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս գիտնական և գրող, ռուսական ագրոնոմիական գիտության հիմնադիրներից։
Անդրեյ Բոլոտով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1738[1][2] |
Ծննդավայր | Զաօկսկի շրջան, Aleksinsky Uyezd, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 16, 1833[1][2] (94 տարեկան) |
Մահվան վայր | Զաօկսկի շրջան, Aleksinsky Uyezd, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Տուլայի մարզ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | գրող, փիլիսոփա, կենսաբան, գյուղատնտես, բուսաբան և լրագրող |
Andrey Bolotov Վիքիպահեստում |
Բոլոտովի «Դաշտերի բաժանման մասին» աշխատությունը առաջին ձեռնարկն էր ցանքաշրջանառությունների և գյուղատնտեսական տարածքի կազմակերպման մասին։ Ըստ գոտիների հողակլիմայական պայմանների, մշակել է ագրոտեխնիկական միջոցառումների համապատասխան ձևեր, պարարտացման գիտական մեթոդներ, մոլախոտերի դեմ միջոցներ։ Հայտնաբերել է դիխոգամիայի (խնձորենու) երևույթը և նշել խաչաձև փոշոտման առավելությունները։ Բոլոտովի գրական ժառանգությունից կարևոր նշանակություն ունեն ինքնակենսագրական նոթերը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Словарь русских писателей XVIII века. Выпуск 1: А—И (ռուս.) / под ред. А. М. Панченко — 1988. — С. 114—117. — ISBN 5-02-027972-2
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Բոլոտով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 511)։ |