Անդրեյ Դմիտրիևիչ Արխանգելսկի (ռուս.՝ Андрей Дмитриевич Архангельский, նոյեմբերի 26 (դեկտեմբերի 8), 1879, Ռյազան, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 16, 1940(1940-06-16)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային երկրաբան։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս 1929 թվականից։

Անդրեյ Արխանգելսկի
Ծնվել էնոյեմբերի 26 (դեկտեմբերի 8), 1879
Ռյազան, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունիսի 16, 1940(1940-06-16)[1] (60 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտություներկրաբան, համալսարանի դասախոս և բուսաբան
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան և Մոսկվայի կայսերական համալսարան
Գործունեության ոլորտերկրաբանություն
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Կոչումպրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս և ԽՍՀՄ ԳԱ անդամ
Գիտական աստիճանբնական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2]
Գիտական ղեկավարԱլեքսեյ Պավլով
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Arkhang.
Ստորագրություն
Изображение автографа
 Andrey Arkhangelsky Վիքիպահեստում

Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1904)։ Եղել է Մոսկվայի համալսարանի (1918 թվականից) և Լեռնային ակադեմիայի (1924 թվականից) պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ երկրաբանական ինստիտուտի դիրեկտոր (1934-1939)։ Զբաղվել է ԽՍՀՄ տեկտոնիկայի ուսումնասիրությամբ, նստվածքային ապարների շերտագրության և համեմատական լիթոլոգիայի հարցերով։ Անդրեյ Արխանգելսկին գլխավորել է Կուրսկի մագնիսային խոտորման (1919-1924), Ղազախստանի (1936-1938) և ԽՍՀՄ եվրոպական մասի (1939-1940) երկրաբանական կառուցվածքի ուսումնասիրման համալիր արշավախմբերը։ Առաջ է քաշել ալյումինի հանքանյութերի լատերիտային առաջացումը հերքող՝ բոքսիտների նստվածքային ծագման տեսակետը։ Մերձսևծովյան նավթաբեր մարզի հետազոտման համար արժանացել է Վ․ Ի․ Լենինի անվան մրցանակի (1928

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Архангельский Андрей Дмитриевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 65