Անդրեա դի Նիկոլո նաև Անդրեա դի Նիկոլո դի Գիասոմո (1440[1], Սիենա, Տոսկանա, Իտալիա - 1514[1], Սիենա, Տոսկանա, Իտալիա), իտալացի նկարիչ, Սիենայի դպրոց:

Անդրեա դի Նիկոլո
Ծնվել է1440(1440)
ԾննդավայրՍիենա, Տոսկանա, Իտալիա
Մահացել է1514(1514)
Մահվան վայրՍիենա, Տոսկանա, Իտալիա
Մասնագիտություննկարիչ
 Andrea di Niccolò Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Անդրեա դի Նիկոլոն ծնվել է Սիենայում։ Արխիվային փաստաթղթերը բացահայտել են, որ նա 1469 թվականին ամուսնացել է Անժելիկա դի Ֆրանցիսկո դի Միշելի հետ։ 1470 թվականին համագործակցելով Ջիովաննի դի Պաոլոյի հետ Սանտա Մարիա դելլա Սկալայում կատարել է որոշ աշխատանքներ։ Այդ նույն տարում ստեղծել է Սան Բերնանդինոյի դելլա Կամպանիա Օրատորիայի խորանը։ 1477 թվականին նա ստեղծել է Օրատորիայի պատերի որմնանկարները Սանտա Լուչիայի կյանքի տեսարաններով։ Անդրեա դի Նիկոլոն աշխատել է հիմնականում Սիենայում և նրա հարակից քաղաքներում։ Արվեստաբան Բերնարդ Բերենսոնը նշել է, որ Անդրեան եղել է Վեկետտայի աշակերտը և կրել է Մատեո դի Ջովաննիի, Պինտուրիկիոյի և Պիետրո Պերուջինոյի ազդեցությունները։

Ստեղծագործություններ խմբագրել

Սիենայի ազգային թանգարանի պատկերասրահում պահպանվում է նրա «Մադոննան և մանուկը չորս հրեշտակների հետ» նկարը, որն ունի ստորագրություն և ամսաթիվ (մոտ 1500 թ)։ Նրա վրձնին են վերագրվում ևս մի քանի տիպիկ սիենական «Մադոննան հրեշտակների հետ» ստեղծագործություններ, որոնք պահպանվում են մասնավոր հավաքածուներում։ Նրա հայտնի ստեղծագործություններից մեկը գտնվում է Սանտա Մարիա Ասունտա ծխական եկեղեցում, որը գտնվում է Սիենայի մոտակայքում՝ Կազոլ դ՛ Էլզա փոքրիկ գյուղում։ Այդ խորանը, որն ունի կամարաձև բարավոր և հարթակ, նկարիչը պատկերել է 1498 թվականին, դա է վկայում նկարի վերևում արված հեղինակի ստորագրությունը։ Խորանի վերին հատվածում նա պատկերել է «Մանուկների կոտորածը»՝ ակնհայտորեն ոգեշնչված Մատեո դի Ջովաննիի ստեղծագործություններով։ Միջին հատվածում պատկերել է «Մադոննան և մանուկը սուրբ Պետրոսի, Բերնարդինի, Սիգիզմունդի և Սեբաստիանի հետ»։ Անդրեա դի Նիկոլոյի ստեղծագործությունների թեմատիկան ամբողջովին կրոնական է։ «Խաչելություն» (1502 Սիենա, Պինակոտեկա), «Կույսը և մանուկը սուրբ Իերոնիմի և սուրբ Պյոտրի մեջտեղում» (1500, Ֆիցուիլյամի թանգարան, Անգլիա) «Մադոննան և մանուկը Հովհաննես Մկրտչի և սուրբ Իերոնիմի հետ» (Սիենա Կրոնական արվեստի թանգարան) «Մադոննան և մանուկը հրեշտակների և սրբերի հետ» (1504, արվեստի թանգարան, Ցինցինատի, ԱՄՆ) «Գրիգորի ծառայությունը» (Փարիզ, Բոննի հավաքածու)[2]։ Նա նաև նկարել է աշխատանքներ, որտեղ ներկայացրել է Հավատքը և Ողորմությունը այլաբանական կերպարներով։ Դա ստեղծագործությունների շարք է, որը բաղկացած է երեք մասից (երրորդ մասը՝ գեղանկարչությունը «Հույսի», պահվում է մասնավոր հավաքածույում, Անգլիայում)։ Նմանատիպ շարքը պատկերող մարդկային արժեքները խորհրդանշող կտավը 15-րդ դարի երկրորդ կեսին դարձել է հանրաճանաչ։ Նկարների այս շարքի նպատակը լիովին պարզ չէ, փորձագետները ենթադրում են, որ այն կարող է ստեղծված լինել եկեղեցու ավանդատունը զարդարելու համար։ Նկարչի վերջին որմնանկարները զարդարում են Սիենայի Կաշյանո դի Մուրո փոքրիկ քաղաքի Սանտա Մարիա և Պյանտասալա եկեղեցու պատերը[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել