Անդրեա Սանտա Կրուս (Santa Cruz) (դեկտեմբերի 5, 1801(1801-12-05)[1], Պունո, Պերու - 1923[2][1][3], Սեն Նազեր), Բոլիվիայի և Պերուի պետական ու քաղաքական գործիչ, մարշալ։

Անդրեա Սանտա Կրուս
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 5, 1801(1801-12-05)[1]
ԾննդավայրՊունո, Պերու
Մահացել է1923[2][1][3]
Մահվան վայրՍեն Նազեր
Քաղաքացիություն Պերու, Պերու-Բոլիվիական կոնֆեդերացիա և  Բոլիվիա
Մասնագիտությունդիվանագետ, ռազմական գործիչ, քաղաքական գործիչ և ռազմական հրամանատար
Զբաղեցրած պաշտոններSupreme Protector of the Peru–Bolivian Confederation?
Ստորագրություն
Изображение автографа
 Andrés de Santa Cruz Վիքիպահեստում

Եղել է Իսպանիայի թագավորական բանակի գնդապետ։ 1820 թ. անցել է անկախության համար պայքարողների կողմը, կռվել է Խուան Սան Մարնոյի - Ս․ Բոլիվարի բանակներում։ 1829 - 1839 թթ. Բոլիվիայի պրեզիդենտն էր։ Անցկացրել է մի շարք վարչաֆինանսական ռեֆորմներ, ուժեղացրել կենտրոնական իշխանությունը։ Օգտվելով Պերուում մղվող երկպառակտչական պայքարից՝ ներխուժել է Պերու ու իրեն հռչակել Պերուի ու Բոլիվիայի կոնֆեդերացիայի (որը կազմալուծվել է Չիլիի հարձակման հետևանքով) պրոտեկտոր (1836—39)։ 1843 թվականին Սանտա Կրուսը փորձել է վերստին գրավել իշխանությունը Բոլիվիայում, սակայն պարտվել է և վտարանդվել Ֆրանսիա։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 183