Անդրեա Բարնյանի (իտալ.՝ Andrea Bargnani, հոկտեմբերի 26, 1985(1985-10-26), Հռոմ, Իտալիա), իտալացի նախկին բասկետբոլիստ, կենտրոնական և ծանր հարձակվող։ Առավել հայտնի է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Նյու Յորք Նիքս» և «Տորոնտո Ռեպտորս» ակումբներում անցկացրած տարիներից։

Անդրեա Բարնյանի
Andrea Bargnani

Դիրքը Ծանր հարձակվող/ կենտրոնական
Ի ծնե տրված անունը Անդրեա Բարնյանի
Andrea Bargnani
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 26, 1985 (38 տարեկան)
Ծննդավայր Իտալիա Հռոմ, Իտալիա
Ազգություն Իտալիա իտալացի
Հասակ 2,13 մ
Քաշ 116 կգ
Դրաֆթի տարի 2006 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին
Դրաֆթ ակումբ Տորոնտո Ռեպտորս
Կարիերայի պատմություն
ԻտալիաՍտելլա Ացուռա Ռոմա (2002–2003)
ԻտալիաԲենետոն Տրևիզո (2003–2006)
ԿանադաՏորոնտո Ռեպտորս (2006–2013)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Յորք Նիքս (2013–2015)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲրուքլին Նիքս (2015–2016)
Իսպանիա Սասկի Բասկոնիա (2016–2017)
Մրցանակներ

  • Եվրալիգայի ծագող աստղ (2006)
  • Իտալիայի առաջնության լավագույն Մ-22 մարզիկ (2006)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2007)

Մասնագիտական կարիերան Բարնյանին սկսել է իտալական Ա սերիայի երկրորդ դիվիզիայում հանդես եկող «Ստելլա Ացուռա Ռոմա» կոչվող ակումբում, որտեղ մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվել է «Բենետոն Տրևիզո» ակումբ։ Ընտրվել է 2006 թվականի NBA դրաֆթի առաջին իսկ ընտրությամբ՝ «Տորոնտո Ռեպտորսի» կողմից, որի կազմում անցկացրած առաջին երկու տարիներին հասել է մինչև փլեյ-օֆֆ։ Բարնյանիի օգնությամբ «Ռեպտորսը» 2006–07 մրցաշրջանում հաղթել է Ատլանտիկ դիվիզոնի ենթատիտղոսը։

Հանդես է եկել Իտալիայի մինչև 20 տարեկանների և մեծահասակների ազգային հավաքականներում։

Արտաքին հղումներ խմբագրել