Անդրեաս Իսակսոն (շվեդ․՝ Andreas Isaksson, հոկտեմբերի 3, 1981(1981-10-03)[1][2][3], Trelleborg, Մալմյոհուս համայնք, Շվեդիա), շվեդ ֆուտբոլիստ, դարպասապահ։ Հանդես է գալիս թուրքական «Կասիմպաշայի» և Շվեդիայի ազգային հավաքականի կազմում։ Հավաքականի կազմում անցկացրած խաղերի թվով երրորդ ֆուտբոլիստն է։

Անդրեաս Իսակսոն
շվեդ.՝ Andreas Isaksson
Քաղաքացիությունը  Շվեդիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 3, 1981(1981-10-03)[1][2][3] (42 տարեկան)
Ծննդավայր Trelleborg, Մալմյոհուս համայնք, Շվեդիա
Հասակ 199 սանտիմետր
Քաշ 88 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Ակումբային կարեիրա խմբագրել

Անդրեաս Իսակսոնը իր ֆուտբոլային կարիերան հարազատ քաղաքի «Տրելեբորգ» ֆուտբոլային ակումբի կազմում։

1999 թվականին երիտասարդ դարպասապահին գնել է իտալական «Յուվենտուսը»։ Սակայն նա 2 մրցաշրջանի ընթացքում չմասնակցեց ոչ-մի հանդիպման թուրինյան ակումբի կազմում։

2001 թվականին նա վերադարձել է Շվեդիա՝ պայմանագիր կնքելով «Յուրգորդեն»-ի հետ։ Թիմի կազմում նա 2002 և 2003 թվականներին դարձել է Շվեդիայի չեմպիոն, իսկ Շվեդիայի գավաթակիր դարձել է 2003 թվականին։

2004 թվականին նրա ծառայություններով սկսել է հետաքրքրվել ֆրանսիական «Ռեննը», և նա 2004 թվականի ամռանը տեղափոխվել է ֆրանսիական ակումբ։ Թիմի կազմում նա հիմնական կազմում հանդես գալու համար նա պայքար է մղել Կիմ Չելստրյոմի հետ։

2006 թվականի օգոստոսի 15-ին Անդրեասը տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Սիթի»։ Թիմը նրա համար վճարել է 2 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Իր բարձր հասակի շնորհիվ (199 սմ) նա դարձել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի ամենաբարձրահասակն դարպասապահը։ Թիմի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրել է 2006 թվականի դեկտեմբերի 9-ին, իսկ երկրորդ հանդիպումը 2007 թվականի մարտի 14-ին։

2008 թվականի հուլիսի 2-ին նա տեղափոխվել է հոլանդական «ՊՍՎ»։ Անդրեասը թիմի հետ կնքել 4-ամյա պայմանագիր։ Թիմի կազմում իր դեբյուտը նշել է 2008 թվականի օգոստոսի 23-ին՝ «Ֆեյենորդի» դեմ խաղում։

2012 թվականի հուլիսին Անդրեաս Իսակսոնը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է թուրքական «Կասիմպաշա»[4]։

Միջազգային կարեիրա խմբագրել

Շվեդիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Անդրեասը նշել է 2002 թվականի մարտին՝ Շվեյցարիայի հավաքականի դեմ խաղում[5]։ Նա մասնակցել է Եվրո 2004-ի որակավորման փուլի հանդիպումներին, որոնց արդյունքով Շվեդիայի հավաքականը հադնես է եկել Եվրո 2004-ում։

Եվրո 2004-ում նա եղել է հավաքականի հիմնական դարպասապը։

2012 թվականի հոկտեմբերի 12-ին ֆուտբոլիստը անցկացրել է հավաքականի կազմում իր 100-րդ հանդիպումը՝ Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղում[6]։

Նա իր անցկացրած 133 հանդիպումով հավաքականի կազմում երրորդ լավագույն ֆուտբոլիստն է։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Մրցաշրջան Ակումբ Առաջնություն Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Միջազգային Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Շվեդիա Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Եվրոգավաթ Արդյուքն
1999 Տրելեբորգ Ալսվենսկան 11 0 11 0
Իտալիա Լիգա Իտալիայի գավաթ Լիգայի գավաթ Եվրոգավաթ Արդյունք
1999/00 Յուվենտուս Սերիա A 0 0
2000/01 0 0
Շվեդիա Լիգա Շվեդիայի գավաթ Լիգայի գավաթ Եվրոգավաթ Արդյունք
rowspan="4"|Յուրգորդեն Ալսվենսկան 22 0 1 0 23 0
2002 20 0 5 0 6 0 31 0
2003 26 0 2 0 2 0 30 0
2004 7 0 0 0 7 0
Ֆրանսիա Լիգա Ֆրանսիայի գավաթ Լիգայի գավաթ Եվրոգավաթ Արդյունք
2004/05 Ռենն Լիգա 1 38 0 3 0 1 0 0 0 42 0
2005/06 24 0 2 0 0 0 2 0 28 0
Անգլիա Լիգա Անգլիայի գավաթ Լիգայի գավաթ Եվրոգավաթ Արդյունք
2006/07 Մանչեսթեր Սիթի Պրեմիեր լիգա 14 0 0 0 0 0 0 0 14 0
2007/08 5 0 0 0 1 0 0 0 6 0
Հոլանդիա Լիգա Հոլանդիայի գավաթ Լիգայի գավաթ Եվրոգավաթ Արդյունք
2008/09 ՊՍՎ Էրեդիվիս 33 0 0 0 6 0 39 0
2009/10 34 0 3 0 12 0 49 0
2010/11 34 0 3 0 13 0 50 0
2011/12 22 0 2 0 9 0 31 0
Թուրքիա Լիգա Թուրքիայի գավաթ Լիգայի գավաթ Եվրոգավաթ Արդյունք
2012/13 Կասիմպասա Սուպեր Լիգա 34 0 3 0 0 0 0 0 37 0
2013/14 32 0 0 0 0 0 0 0 32 0
2014/15 25 0 0 0 0 0 0 0 25 0
2015/16 13 0 0 0 0 0 0 0 10 0
Արդյունք Շվեդիա 86 0 8 0 0 0 8 0 102 0
Իտալիա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ֆրանսիա 62 0 5 0 1 0 2 0 70 0
Անգլիա 19 0 0 0 1 0 0 0 20 0
Հոլանդիա 123 0 8 0 0 0 40 0 171 0
Թուրքիա 104 0 3 0 0 0 0 0 107 0
Կարեիրայի արդյունք 394 0 24 0 2 0 50 0 470 0

Միջազգային խմբագրել

Շվեդիա
Տարի Խաղ Գոլ
2002 4 0
2003 10
2004 14
2005 9
2006 5
2007 10
2008 12
2009 10
2010 6
2011 10
2012 12
2013 10
2014 6
2015 9
2016 6
Արդյունք 133 0

Ձեռքբերումներ խմբագրել

  • Շվեդիայի չեմպիոն - 2002, 2003
  • Շվեդիայի գավաթակիր - 2003
  • Հոլանդիայի գավաթակիր - 2012
  • Շվեդիայի լավագույն դարպասապահ - 2002, 2003, 2004, 2005

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Andreas Isakssson Paşada!» (թուրքերեն). kasimpasaspor.org.tr. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 1.7.2012-ին.
  5. «Andreas Isaksson». 2006 FIFA World Cup official website. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 10-ին.
  6. Dutt, Sujay (2012 թ․ հոկտեմբերի 12). «Ibrahimović saves Sweden in Faroe Islands». UEFA. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեաս Իսակսոն» հոդվածին։