Անդրեաս Զապատինաս (հունարեն՝ Ανδρέας Ζαπατίνας, 1957, Աթենք, Հունաստան), հույն արդյունաբերական դիզայներ։ Գլխավորապես զբաղվել է ավտոմեքենաների դիզայնով։

Անդրեաս Զապատինաս
Ծնվել է1957
ԾննդավայրԱթենք, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան
ԿրթությունԱրվեստի կենտրոնի դիզայնի քոլեջ
Մասնագիտությունդիզայներ և ճարտարագետ
ԱշխատավայրAlfa Romeo
Fiat Barchetta-ն՝ Զապատինասի դիզայնով
,,Սուբարու իմպրեսան,,

Կենսագրություն խմբագրել

Զապատինասը ծնվել է Աթենքում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքի Art Center College of Design-ում, որն ավարտել է 1986 թվականին[1][2]։

1988-1994 թվականներին աշխատել է Ֆիատի Stile կենտրոնում, որտեղ ծանոթացել է Քրիս Բանգլին։ Ավտոմոբիլաշինական այդ հանրահայտ ֆիրմայում Զապատինասը եղել է Fiat Barchetta ավտոմեքնաների արտաքին տեսքի գլխավոր դիզայները[2][3][4], իր ավանդն է ներդրել նաև Fiat Coupé և Alfa Romeo 145 մոդելների ձևավորման գործում[3][4]։

1994 թվականին, հետևելով Բանգլին, աշխատանքի է անցել BMW-ում[2][3]։ 1998-ին դարձել է գլխավոր դիզայներ «Ալֆա Ռոմեո»-ի Stile կենտրոնում[3][5]։ Այստեղ նա զգալի ներդրում է ունեցել «Ալֆա Ռոմեո 147» մոդելի ետնամասի՝ այն ժամանակներում եզակի համարվող դիզայնի ստեղծման գործում[6]։

2002 թվականին Զապատինասը Subaru ֆիրմայում նշանակվել է առաջատար դիզայնի բաժանմունքի վարիչ[7]։ Այստեղ վիճարկելի են համարել նրա առաջարկած «տարածուն թևերի վանդակները» (spread wings grille), որ նախ կիրառել են Subaru R2-ի, ապա՝ Subaru Tribeca|B9-ի[2][4][7],, այնուհետև՝ Subaru Impreza-ի վրա։ Հայտարարվել է, որ Զապատինասի առաջարկածը նորույթ չէ, այլ՝ կրկնություն, քանզի մինչև նրա գալն են ունեցել հար և նման առաջարկություն[8]։ Ծագած հակասությունների պատճառով «Սուբարուն» մի կողմ է թողել այդ դիզայնը[9]։ Ի վերջո Զապատինասը, որ նշանակվել էր «Սուբարուի» գլխավոր դիզայներ, 2006 թվականին հեռացել է այդ ֆիրմայից[8][10]։

2009 թվականից նա սկսել է համագործակցել վերելակաշինական KLEEMANN Lifts ֆիրմայի հետ[11]։

2016 թվականին աշխատանքի է անցել չինական Changan Automobile ֆիրմայում, որը գործում է իտալական Թուրին քաղաքում[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Andreas Zapatinas appointed as head of Subaru Advanced Design». Car Design News. 2002 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 19-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Patton, Phil (2005 թ․ փետրվարի 7). «If Subarus Grow Up to Be Pretty, Will They Still Be Attractive?». The New York Times. Վերցված է 2009 թ․ մայիսի 19-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Andreas Zapatinas to head Alfa Romeo's Centro Stile». AutoWeb. 1998 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 19-ին.
  4. 4,0 4,1 4,2 «I believe I can fly». Torque. January 2007. Վերցված է 2009 թ․ մայիսի 19-ին.
  5. «Liberty reborn». carsguide.com.au. News Limited. 2003 թ․ հունիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 19-ին.
  6. Davis, Matt (2003 թ․ մարտի 31). «Racing-bred Alfa turns heads and inspires lust». AutoWeek. Վերցված է 2009 թ․ մայիսի 19-ին.
  7. 7,0 7,1 Newbury, Stephen (2004). The Car Design Yearbook 3: The Definitive Annual Guide to All New Concept and Production Cars Worldwide. Merrell. էջ 232. ISBN 978-1-85894-242-1.
  8. 8,0 8,1 McGrath, Gavin (2006 թ․ օգոստոսի 26). «Subaru "propeller" grille to change». Herald Sun. republished at carsguide.com.au, News Limited. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 19-ին.
  9. «WRX: 'The Impreza's wilder brother'». The Globe and Mail. 2007 թ․ հունիսի 13. Վերցված է 2009 թ․ մայիսի 19-ին.(չաշխատող հղում)
  10. «Will Subaru's all-new Tribeca fly?». The Age. Melbourne. 2006 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2009 թ․ մայիսի 19-ին.
  11. «Kleemann's Participation In Interlift 2009». 2009 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 9-ին.
  12. «Mr. Andreas Zapatinas presents Kleemann Design». 2009 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 9-ին.